7 окт. 2011 г.

Երևանի անցյալը


Ակնարկը նպատակ ունի անդրադառնալ Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական որոշ ծրագրերին նորլույսի տակԿփորձեմ մանրամասն ներկայացնել և վերլուծել մեծանուն ճարտարապետիգծագրերինմնացած և այժմ ու առայժմ իրականացվող ծրագրերի այն մասըորն առնչվում է Նոր Երևանի ևմասնավորապես Հյուսիսային պողոտայի հետԱյս առումով կարևոր եմ համարում անդրադառնալպողոտայի հղացմանմշակման և իրականացման ընթացքին ու պատմությանըՆոր Երևանիհատակագծում քաղաքաշինական այս կարևորագույն առանցքն ունի իր նախապատմությունը:
   Ալեքսանդր Թամանյանը որպես ճարտարապետ ձևավորվել ու կայացել էր ռուսական միջավայրում`ՊետերբուրգումՆպատակահարմար չեմ գտնում այս հոդվածի շրջանակներում անդրադառնալճարտարապետի ռուսական շրջանի գործունեությանըայն մի առանձին ծավալուն հոդվածի նյութհամարելովՆշեմ միայնոր Պետերբուրգում ապրած տարիներին նա արդեն ծանոթ է եղել հայկականշինարվեստինԱյս փաստի վկայություններից մեկն է անվանի հնագետ Նիկողայոս Մառի[1] պատվերովԱնիի թանգարանի շենքի էսքիզային տարբերակի հեղինակումը Թամանյանի կողմից դեռևս 1908թ-ին:[2]Պահպանված էսքիզային նախագծում ակնհայտ է   այն մոտիվների “գերակայությունը”, որոնք բնորոշում ենզուտ հայկական ճարտարապետությունը:
  
Անի քաղաքամայրի թանգարանի էսքիզային տարբերակ, 1908թ


«Քաղաք-այգիները»

   Երևանի Գլխավոր հատակագծի ստեղծման ընթացքում Թամանյանը լայնորեն օգտագործել էարևմտաեվրոպական “քաղաք-այգու” չափանիշներն ու դրույթներըՔանզի այս գաղափարը սկզբունքային էնաև տվյալ հոդվածի սահմաններումուստի «քաղաք-այգիների» ստեղծման պատմությանը կանդրադառնամառավել մանրամասնորեն:
   XIX-XX դարերի սահմանագծում Անգլիայում ծնվեց ուտոպիստական մի գաղափարորին վիճակված էրմեծ հետք թողել հետագա տասնամյակների եվրոպական քաղաքաշինության վրաՀայտնի տնտեսագետ ևլրագրող Էբենիզեր Հովարդը 1898թ հրատարակեց “Վաղվա օրըԽաղաղ քայլ դեպի իրականբարեփոխումներ” գիրքը:[3] Այստեղ նա խստորեն քննադատության էր ենթարկում եվրոպական խոշորքաղաքներն ու դրանց համատարած ու անկազմակերպ կառուցապատումըԸստ նրաարվարձաններիառկայությունըանընդհատ ավելացող բնակչությունըհակասանիտարական պայմանները և խառըկառուցապատումը մեծ քաղաքները դարձնում են «ծանր հիվանդներ», որոնց պետք էր «բուժել» ոչ թեհատակագծային կտրուկ փոփոխություններովայլ բնակչության աստիճանական տեղափոխմամբ մեծքաղաքներից դեպի այլ բնակավայրերԱյս հիմքի վրա ծնվեց բնակչության տեղաբաշխման համար “երրորդմագնիսի” հովարդյան գաղափարը:
   Ի հակադրություն առաջին և երկրորդ «մագնիսների»` քաղաքի և գյուղի` «երրորդ մագնիս» պետք էդառնային տնտեսապես ինքնավար քաղաք-այգիներըորոնք պետք է կառուցվեին բնության գրկում ևիրենց մեջ օրգանապես միավորեին քաղաքային և գյուղական կյանքի բոլոր առավելությունները:Քաղաք-այգիները պետք կառուցվեին մեծ քաղաքներից ոչ շատ հեռու և իրենց մեջ «ներքաշեին» քաղաքներիանընդհատ ավելացող բնակչության որոշ մասըթեթևացնելով մեծ քաղաքների վիճակը:
   Հովարդի ուսմունքը բաղկացած էր 4 հիմնական դրույթիցսոցիալականտնտեսականաշխարհագրականև քաղաքաշինականՄի կողմ թողնելով առաջին երկուսն անցնենք աշխարհագրականինորն իրենիցներկայացնում էր այսպես կոչված «մոլորակային համակարգ»: Հովարդն առաջարկում էր հիմնել«քաղաք-այգիների ֆեդերացիաներ», որոնք բաղկացած կլինեին մեկ կենտրոնական գլխավոր և վեց փոքր«քաղաք-այգիներից»: Այս վեց փոքր քաղաքները արբանյակների նման շրջանագծելու էին գլխավորին:Սրանք իրար հետ կապվելու էին երկաթուղու միջոցովԿենտրոնական քաղաք-այգում կառուցվելու էինհասարակական և առևտրական շինություններինչպես նաև բուհեր և դպրոցներ:
   Քաղաք-այգու ուսմունքի մեջ Հովարդի հաղթաթուղթը համատարած կանաչապատման գաղափարնէրՅուրաքանչյուր քաղաք-այգուն հատկացված տարածքի ընդամենը 1/6-րդ մասն էր ենթակակառուցապատմանմնացած տարածությունը զբաղեցնելու էին կանաչապատումը և գյուղատնտեսականազատ հողատարածությունների գոտին:
   Բոլոր քաղաք-այգիների հատակագծման սկզբունքը նույնն էրքաղաքի կենտրոնում պետք է լինեինզբոսայգին և գլխավոր հասարակական ու մշակութային շինություններըՔաղաքի գլխավոր փողոցըՄեծավենյուն կամ պողոտան լինելու էր զբոսապուրակնախատեսված միայն հետիոտների համարև կապելուէր քաղաքի կենտրոնը երկաթգծի կայարանի հետԵրկրորդ գլխավոր փողոցը շրջանաձև մայրուղին էր`քաղաք-այգու հիմնական տրանսպորտային երակըՔաղաք-այգիների հատակագծման սերուցքըշառավղային և շրջանաձև փողոցների համադրումն էրՔաղաքի զբաղեցրած տարածքը ևբնակչության թիվըըստ Հովարդիպետք է մնային նախապես որոշված սահմաններում և ենթակա չէինավելացմանՔաղաք-այգիների բնակելի տարածքները պետք է կառուցապատվեին 1-2 հարկանի քոթեջայինտիպի առանձնատներովյուրաքանչյուրն իր առանձին հողակտորով:
   Ելնելով քաղաք-այգիների բնակչության սահմանափակությունից և կառուցապատման խտությունից` Հովարդը սահմանագծեց քաղաքի չափերը: Քաղաք-այգիների տրամագիծը չպետք է անցներ 2կմ-ից: Այսպիսով, հետիոտների համար մատչելի էր դառնում քաղաքը շրջապատող կանաչ տարածությունների գոտին: Սակայն, բացի այդ գոտուց, ամբողջ քաղաքը պետք է “գերհագեցվեր” կանաչ տարածություններով:
   Հարկ է նշել, որ Հովարդի գաղափարներն առաջացել էին ոչ դատարկ տեղում: Ւր գրքում նա նշում է երեք աղբյուր, որտեղից ծագել է իր ուսմունքը. Վեյկֆիլդի և Մարշալի առաջարկները բնակչության համակարգված տեղաբաշխման վերաբերյալ (1884թ), հողատիրության համակարգի Թ.Սպենսեի և Հ.Սպենսերի գաղափարները, և Ջ.Ս. Բուկինգհեմի «իդեալական քաղաքի» դրույթները (1846թ):[4]
   1903թ-ին Լոնդոնից 55կմ հեռավորության վրա սկսվեցին առաջին քաղաք-այգու` Լեչվորտիշինարարական աշխատանքները: Քաղաքին հատկացված 1800 հեկտարից 2/3-րդը նախատեսված էր կանաչապատման համար: Հատակագծի հեղինակներն էին Ռ.Էնվինը և Բ.Պարկերը: Առաջին քաղաք-այգու հեղինակները հեռու չգնացին Հովարդի առաջադրած գաղափարներից: Քաղաքի միջուկը դարձավ կենտրոնական այգին, որից տարբեր ուղղություններով բացվում էր ճառագայթաձև 12 փողոց: Այս փողոցներից մեկը` Բրոդվեյը ստացավ 30մ լայնություն և դարձավ քաղաքի զարկերակը` կապելով կենտրոնը երկաթգծի կայարանի հետ: Արտադրական ձեռնարկությունները գտնվում էին Լեչվորտի արևելյան մասում, բնակելի զանգվածները` երկաթգծից հարավ ընկած տարածքում: Այստեղից արևմուտք քաղաքի հասարակական կենտրոնն էր, որի հստակ երկրաչափական հատակագծմանը հակադրվում էր բնակելի զանգվածների ազատ կառուցապատումը: Բնակելի մասի ոչ խիտ կառուցապատումը (12 տուն 4000ք/մ-ի վրա) քոթեջային տիպի տներով և կանաչ զանգվածի առատությունը Լեչվորտի հիմնական առանձնահատկությունն էին:
Լեչվորտ քաղաք-պարտեզի հատակագիծը, 1903թ
   Քաղաք-այգիների հատակագծման սկզբունքները հետագա տարիներին փորձում էին օգտագործել խոշորարդյունաբերական քաղաքներին մոտ գտնվող բնակավայրերի վերակառուցման համարՍրանցիցամենախոշորը Հեմփսթեդն էր Լոնդոնի մոտակայքումորի կառուցման աշխատանքները սկսվեցին1906թ-ին (ճարտարապետներ Բ.ՊարկերՌ.Էնվին և Է.Լատիենս): Չնայած այս ավանի արտաքին կարծեցյալնմանությանը քաղաք-այգիներինայն հեռու էր Հովարդի առաջադրած գաղափարներիցԱվանը չուներսեփական արտադրություն և Հեմփսթեդի բնակիչները աշխատավայր հասնելու համար պետք է մեկնեինԼոնդոնԱյս հանգամանքը Հեմփսթեդը դարձնում էր «քաղաք-ննջարան»:[5]
   Առաջին համաշխարհային պատերազմից հետո կառուցված Ուելվինը (Լոնդոնից 32կմ հեռուիրճարտարապետական հորինվածքով միջանկյալ տեղ է գրավում Լեչվորտի և Հեմփսթեդի միջևԱյնկառուցվեց որպես Լոնդոնի «արբանյակ-քաղաք», սակայն չդարձավ «քաղաք-ննջարան» ինչպես Հեմփսթեդը:Ուելվինի հիմնական առանձնահատկությունը քաղաքից դուրս հյուսիսային ուղությամբ ձգվող բավականինմեծ տարածք զբաղեցնող անտառանման պուրակներն են:[6]


Ուելվին քաղաք-այգու հատակագիծը, 1906-1907թթ

   Հովարդի գաղափարները մեծ տարածում գտան եվրոպական քաղաքաշինության մեջՆմանաօրինակքաղաք-այգիներ կառուցվեցին Գերմանիայում (ՀելլերաուՄյունխեն-Պերլախ), Ֆրանսիայում(Շատենե-Մալաբրիև Ռուսաստանում (Կրատովո):
   Թամանյանի կողմից քաղաք-այգու սեփական և վերամշակված տարբերակը կյանքի կոչվեց Պրոզորովկաավանի (այժմԿրատովոՄոսկվայից 40կմ հեռունախագիծն իրականացնելու ընթացքումԱվանըհիմնադրվեց 1913թ-ինառաջին քաղաք-այգու հիմնադրումից 10 տարի անցՆախագծի համահեղինակն էրինժեներ ՎՍեմյոնովըԱվանի նախագիծը հեղինակների կողմից մտածված էր որպես Ռուսաստանիառաջին քաղաք-այգինԻնչպես նշում են հեղինակները. «ավանի հատակագծման ընթացքում հաշվի ենառնվել արտասահմանյան քաղաք-այգիների տեսության և պրակտիկայի լավագույն ու կենսունակկողմերը»:[7] 


Կրատովո ավանի հատակագիծը, 1913թ

   Ավանը տեղավորված է գետի ափինանտառով ծածկված բլրաշատ տեղանքումև շրջապատված էազատ հողատարածքներովհենց այն գյուղատնտեսական գոտիովորը համարվում էր «դասական»քաղաք-այգու կարևոր տարրերից մեկըԱյդ գյուղատնտեսական գոտին կապված էր ավանի մեջ մտնողայգիների և պուրակների ամբողջության հետ և հանդիսանում էր այսպես կոչված «թարմ օդի պահեստ»բնակավայրի համարԸնդհանուր առմամբավանը հեղինակների կողմից նախագծված էր որպես միամբողջական այգիորի մեջ բացվելու էր փողոցների ցանց և կառուցվելու էին բնակելի ու հասարակականշենքեր:
   Ավանի նախագծում հստակ դասակարգված են փողոցների տիպերնըստ իրենց նշանակության ևտեղադրությանԳլխավոր հատակագիծը հաջող կերպով մերվում է տեղանքի ռելիեֆի հետայստեղ հստակորեն համադրվում են նաև կանոնավոր և ազատ հատակագծման սկզբունքները:
   Հատակագծի հիմնական առանցքը երկաթգծի կայարանից դեպի քաղաք ձգվող երեքճառագայթ-փողոցներն ենՍրանցից կենտրոնականը (64մ լայնությամբհանդիսանում է ավանի գլխավորփողոց-զբոսայգիննախատեսված միայն հետիոտների համարԱյն միացնում է կայարանը ավանիկենտրոնական հրապարակի հետԱյս փողոցը և հրապարակը քաղաք-այգու վարչական և հասարակականկենտրոնն են կազմումԱյստեղ են կառուցված ավանի գլխավոր շենքերըթատրոնը գրադարանըբանկը,եկեղեցին և այլն:
   Մյուս երկու ճառագայթները, ինչպես նաև միջին կիսաշրջանաձև փողոցը (որն արևմուտքից արևելք հատում է երեք ճառագայթաձև փողոցները) ունեն 32մ լայնություն և կատարում են տրանսպորտային երթևեկության համար նախատեսված մայրուղիների դեր:
   Փողոցների այսպիսի դասավորվածությունը նպատակ ունի ամենակարճ ճանապարհով իրար միացնել քաղաքի գլխավոր մասերը` վարչական կենտրոնը, երկաթգծի կայարանը, քաղաքամերձ այգին, հիվանդանոցային և դպրոցական թաղամասերը:
   Ավանի ծայրամասերն են տանում երրորդ կարգի փողոցները` 22մ լայնությամբ և վերջապես բնակելի թաղամասերի ներսում` բացառապես հետիոտների համար նախատեսված  չորրորդ կարգի փողոցները` 12մ լայնությամբ (որից միայն 2 մետրը զբաղեցնելու էր կանաչապատումը):
   Բնակելի թաղամասերի կառուցապատման հիմնական տիպը մեկ-երկու հարկանի քոթեջային տներն են` յուրաքանչյուրն առանձնացված տնամերձ հողակտորով:  
   Պրոզորովկա քաղաք-այգու նախագիծը լայն արձագանք ստացավ մամուլում և խթան հանդիսացավ այլ քաղաք-այգիների կառուցման համար: 1913թ-ի վերջին Պետերբուրգում ստեղծվեց “Քաղաք-այգիների ռուսական միությունը”, որի նպատակն էր բնակարանային պայմանների բարելավումը և քաղաքային ու մերձքաղաքային տարածքների խելամիտ օգտագործումը: Հետագայում Ռուսաստանը դարձավ “Քաղաք-այգիների միջազգային ասոցիացիայի” անդամ:
   Նշեմ, որ այս նախագծից կյանքի են կոչվել միայն հիվանդանոցային թաղամասը և բնակելի զանգվածներիմի մասը: Հիվանդանոցային թաղամասն ամբողջությամբ նախագծել և կառուցել է Ալ. Թամանյանը` 1913-1918թթ ընթացքում:
   Քաղաք-այգու հատակագծման հիմնական սկզբունքները Թամանյանն օգտագործել է նաև Հայաստանում`Լուկաշինի, Նուբարաշենի, Էջմիածնի ու, որոշ վերապահումներով, Երևանի նախագծման աշխատանքների ժամանակ:
   Լուկաշին ավանի հատակագիծը Թամանյանը ստեղծել է 1926թ-ին: Այստեղ նա վերարտադրել է քաղաք-այգու գաղափարը` որոշ բարեփոխումներով: Լուկաշինի հատակաձևն ունի հնգաթև աստղի նմանվող կառուցվածք-ուրվագիծ` կենտրոնում շրջանաձև հրապարակով: Այստեղից ելնում են հինգ ճառագայթ` փողոց-պուրակներ, եվրոպական քաղաք-այգիների ավենյուների նման: Ամբողջ ավանն այսպիսով բաժանվում էր հինջ շրջանի: Առանձին թաղամասերի ներքին փողոցներն ավարտվում էին փոքր հրապարակներով: Կենտրոնից ձգվող ճառագայթները հաջորդաբար հատվում էին երեք շրջանաձև ավելի լայն փողոցներով, որոնցից մեկն ավանի գլխավոր տրանսպորտային մայրուղին է: Լուկաշինի փողոցներն ըստ հատակագծային կառուցվածքի բաժանվում են երկու տիպի` տրանսպորտային և հետիոտն երթևեկության համար: Բնակելի տարածքների կառուցապատումը պետք է իրականացվեր մեկ-երկու հարկանի տներով: Թամանյանն ինքը նախագծեց տիպային մի քանի տներ Լուկաշինի համար:


Լուկաշինի հատակագիծը, 1926թ

   Նուբարաշենի հատակագծում միահյուսված են փողոցների ճառագայթա-օղակաձև և ուղղանկյուն հատակագծման սկզբունքները: Ավանի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է զբոսայգին, որի միջով հոսում է ջրանցքը: Այս կանաչ զանգվածն ավանը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին հորինվածքային լուծում:

Նուբարաշենի հատակագիծը, 1926-27թթ

   Հատակագծման ճառագայթա-օղակաձև սկզբունքը Թամանյանը կիրառել է նաև Էջմիածնի նախագծի մեջ: Կենտրոնի հրապարակից ձգվում է երեք ճառագայթաձև փողոց, որոնցից կենտրոնականը միացնում է հրապարակը երկաթուղային կայարանի հետ, իսկ մյուս երկուսը քաղաքից դուրս եկող մայրուղիներն են: Հրապարակի շուրջն են խմբավորված հասարակական շինությունները: Լայն զբոսայգին բաժանում էր պատմական հուշարձանների շրջանը քաղաքի հասարակական կենտրոնից, ինչպես նաև բնակելի զանգվածից: Թամանյանը նախատեսում էր ստեղծել կանաչ զանգվածի միասնական համակարգ: Քաղաքի կենտրոնական մասը, ինչպես նշվեց, շրջապատվում էր զբոսայգով, որին հարում էին մշակույթի պուրակը և քաղաքամերձ այգիները:      
   Այսպիսով, Թամանյանը, ելնելով ստեղծված իրավիճակից (պատմական հուշարձանների առկայությունը), Էջմիածնի հատակագծման համար օգտագործեց տարբեր մեթոդներ, քաղաքի նոր ձևավորված մասում ստեղծեց ճառագայթա-օղակաձև փողոցների ցանց, իսկ հին մասում (Մայր տաճարի շրջակայքը) հատակագիծը սերտորեն կապեց պատմականորեն ձևավորված միջավայրի հետ:


Էջմիածնի հատակագիծը, 1926-27թթ

   Թամանյանը 1928թ-ի մի զեկուցման մեջ մանրամասնորեն նկարագրում է քաղաք-այգիներից վերցված իր որոշ սկզբունքների անհրաժեշտությունն ու կենսունակությունը: Նրա հակառակորդները պատճառաբանում էին, որ եվրոպական քաղաք-այգին անհամատեղելի է սոցիալիստական գաղափարախոսության հետ: Թամանյանն առարկելով պնդում է, որ նա վերցրել է միայն քաղաք-այգու հատակագծման սկզբունքները, և չի շոշափել Է. Հովարդի առաջադրած սոցիալական դրույթները:[8]
   Լուկաշինի, Նուբարաշենի և Էջմիածնի հատակագծերում Թամանյանն իրեն դրսևորեց որպես հմուտ քաղաքաշինարար` Հայաստանի յուրահատուկ պայմանների և տեղագրության հետ միահյուսելով քաղաք-այգիների նախագծման սկզբունքները:
   Այսպիսով, վերցնելով արտասահմանյան քաղաք-այգիների լավագույն ձևերը, Թամանյանը վերամշակեց և հարմարեցրեց դրանք ռուսական և հայկական միջավայրին: Մասնավորապես, փողոցների հատակագծման ճառագայթա-օղակաձև մեթոդը, առատ կանաչապատման ձևը լայնորեն օգտագործեց ինչպես Կրատովոյի, այնպես էլ Երևանի հատակագծման ժամանակ:

                                                         Նոր Երևանի հատակագիծը

   Տարածված այն կարծիքըթե Թամանյանը 1923թ գալով Խորդրդային Հայաստան հանպատրաստիցնախագծեց Երևանի վերակառուցման Գլխավոր հատակագիծըհեռու է իրականությունիցԱմեն ինչ սկսվեցդեռևս 1919թ հոկտեմբերիներբ Թամանյանն առաջին անգամ այցելեց ՀայաստանՊահպանվել է միուշագրավ փաստաթուղթ,[9] որտեղ Թամանյանը Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերինախարարին զեկուցում է քաղաքի կենտրոնական մասում[10] տիրող անհրապույր իրավիճակի մասին ևառաջարկում մի շարք համակարգված լուծումներ: 1920թ մայիսի 20-ով թվագրված զեկուցագրումմասնավորապես նշվում էոր իր կողմից մշակման փուլում է Երևանի հատակագիծը եվրոպականշինարարության և քաղաքների բարեկարգման ժամանակակից պահանջներին մոտեցման ծրագիրը:
   Թամանյանը դեռ այդ ժամանակ առաջ քաշեց քաղաքաշինական մի շարք հիմնարար դրույթներորոնքկյանքի կոչեց 1923թ-ից հետոարդեն նոր հասարակարգի պայմաններում: Քաղաքաշինարարը մասնավորապես առաջարկում էր ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքը դարձնել քաղաքի կենտրոնական հանգույց, որտեղից բացվելու էին մի շարք կենսական փողոցներ. սրանցից մեկը հրապարակից տանելու էր դեպի սբ. Սարգիս եկեղեցուն հարող տարածք և Հրազդանի կիրճ, մյուսն ուներ առավել տրանսպորտային ուղղվածություն` հրապարակը միացնում էր երկաթուղային կայարանի հետ, երրրորդը ճանապարհ էր բացում դեպի քաղաքի հյուսիսային շրջաններ ևն: Քաղաքի կենտրոնի վերակառուցման տարրերից էր նաև հրապարակին քառանկյան տեսք տալն, ի տարբերություն գոյություն ունեցող ձագարաձևի:
   Հայաստանում Թամանյանի գործունեության հաջորդ փուլն սկսվում է 1923թ-ի գարնանը, երբ նա, ժամանելով Երևան, շարունակում է աշխատանքները քաղաքի գլխավոր հատակագծի վրա` արդեն նոր հասարակարգի պայմաններում: Հատակագիծը հաստատվում է 1924թ ապրիլի 3-ին` դառնալով մայրաքաղաքի կառուցապատման գլխավոր փաստաթուղթը:

Նոր Երևանի հատակագիծը, 1924թ

   Համաձայն Երևանի` Թամանյանի նախագծած Գլխավոր հատակագծի, քաղաը բաժանվում է մի քանի շրջանի:
   Քաղաքի կենտրոնը` վարչական շրջանը Հանրապետության (նախկին Լենինի անվան) հրապարակն էր: Այստեղ էին կառուցվելու հիմնական վարչական շենքերը:


Երևանի կենտրոնի հատակագիծը

   Այս շրջանին մոտիկ` հարավ-արևմտյան ուղղությամբ տեղավորված է առևտրական մասը, այստեղից արևելք` արդյունաբերական քաղաքամասը:
   Քաղաքի հյուսիս-արևելյան մասում ուսանողական թաղամասն է, որի կողքին գտնվում է հիվանդանոցային մասը:

Ուսանողական թաղամասի հատակագիծը
   Քաղաքի կենտրոնից հյուսիսային ուղղությամբ մշակութային հիմնարկությունների արվարձանն է: Կոնդի բլրի վրա տեղավորվելու էր Պետական թանգարանը ութ մասնաշենքերով: Այստեղ Զանգվի ափին լինելու էր առողջարանային համալիրը: Քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում պետք է լիներ մեծ անտառանման պուրակ, որը պաշտպանելու էր քաղաքը հյուսիսային քամիներից ու փոշուց:[11]
   Քաղաքի կենտրոնական մասը շրջապատում էր Օղակաձև զբոսայգին, իսկ Գլխավոր պողոտան,[12]ինչպես նաև շառավղային ծառաշատ փողոցները լիովին կազմակերպում էին քաղաքի միջուկի կանաչապատումը:
   Երևանի հատակագիծը բնորոշվում է եղած քաղաքի արմատական վերանորոգման համակարգված լուծմամբ: Մայրաքաղաքը չուներ այն հենման կետը, որից կարելի կլիներ սկսել հատակագծումը:[13] Մյուս դժվարությունը քաղաքի բնակչության տեղաբաշխման խտությունն էր: Իր հատակագծում Թամանյանը պահպանեց պատմականորեն ձևավորված փողոցների ցանցի հիմնական մասը, բայց զգալիորեն վերափոխեց այն` օգտագործելով “հատակագծային վիրաբուժության” մեթոդը: Վերջինիս հիմնական դրույթը ենթադրում էր արդեն կառուցապատված և բնակեցված տարածքներում ստեղծել կամ օրգանապես “ներկառուցել” նոր փողոցներ և հրապարակներ` առանց կտրուկ “քայլեր” կատարելու արդեն գոյություն ունեցող շենքերի նկատմամբ:
   Քաղաքի խիտ կառուցապատումը, որոշ փողոցների արդեն ձևավորված ուրվագիծը, այն ժամանակ որոշ արժեքավոր շինությունների պահպանման անհրաժեշտությունը ևն ստիպեցին Թամանյանին Գլխավոր հատակագծում կենտրոնական թաղամասերը նախագծել համեմատաբար փոքր ծավալների մեջ: Սա հետագայում վեճերի առիթ դարձավ Թամանյանի հակառակորդների համար:



Երևանի կենտրոնի մի հատվածի հատակագիծը 1924թ-ից առաջ և հետո

   Երևանի հատակագծման հիմնական սկզբունքը քաղաքի օրանական միասնությունն էր ռելիեֆի հետ և նրա ֆունկցիոնալ տարանջատումը տարբեր քաղաքամասերի: Քաղաքի տարածքի 10-15%-ը (760 հեկտարից 140-ը) հատկացվելու էր կանաչապատմանը: Երևանի հատակագծի կառուցվածքին բնորոշ է օղակաձև-շառավղային և ուղղանկյուն փողոցների ցանցի համադրումը: Ինչպես ցույց տվեց փորձը`փողոցների և պողոտաների դասավորման այս ձևը` շրջապատված օղակաձև զբոսայգով ամենահարմարն է քաղաքի ռելիեֆի համար:



                                                      Երեք հրապարակի համակարգը

   Երևանի Գլխավոր հատակագծով նախատեսվում էր կենտրոնի կազմակերպումը երեք հրապարակի համակարգով (Ազատության, Հանրապետության և Շահումյանի), որոնք իրար միջև ստեղծելու էին տարածական կապ: Հրապարակների այս համակարգում գլխավոր դերը կատարում էր Լենինի (Հանրապետության) հրապարակը, որը զետեղված էր հատակագծի հիմնական առանցքների հատման վայրում: Բացի քաղաքաշինական-ֆունկցիոնալ նշանակությունից հրապարակը նաև ծառայելու էր որպես տրանսպորտային հանգույց: Նախնական շրջանում այն մտածված էր օվալաձև կառուցվածքով, սակայն հետագայում բարդացավ` ավելացավ հյուսիսային սեղանաձև մասը: Հանրապետության հրապարակը զբոսայգու և երկու փողոցների միջոցով կապվում էր Շահումյանի  անվան հրապարակի հետ: Վերջինս ունի ուղղանկյուն կառուցվածք և Հանրապետության հրապարակի հետ կազմում է տարածական մի ամբողջություն: Թատերական (Ազատության) հրապարակը Հանրապետության հրապարակի հետ կապվում է Հյուսիսային պողոտայով և հանդիսանում է կարևորագույն օղակ քաղաքի կենտրոնի և նրա հյուսիսային հատվածների միջև:
   Երևանի առաջին Գլխավոր հատակագծի կաևոր արժանիքներից մեկն այն է, որ հեղինակը կարողացավ երևան բերել, գնահատել և հատակագծի մեջ նորովի արտացոլել հին քաղաքի բազմադարյան զարգացման ուղիները, որոնք կապված են մշտապես առկա գործոնների հետ, ինչպիսիք են բնակավայրի դիրքը, ասես բնական ամֆիթատրոնում` բացված դեպի Արարատյան դաշտավայր, ռելիեֆը և կլիմայական պայմանները, տեղական շինարարական և ազգային մշակութային ավանդները: Էական նշանակություն ուներ և այն հանգամանքը, որ Թամանյանը գլխավոր հատակագծում արդեն հղացել էր քաղաքի հիմնական համալիրները` իրենց ծավալատարածական հորինվածքով, նախագծել էր կառուցապատման առանձին շեշտված հանգույցների տարածական կապը` ստեղծելով հրապարակների համակարգեր:
   Թամանյանն ամենից առաջ քաղաքաշինարար էր, նրա ցանկացած կառույց նախ ծնունդ էր առնում որպես քաղաքի որևէ շրջանի կամ ողջ քաղաքի տարածական մեծ համալիրի բաղկացուցիչ մաս:
   Երևանի Գլխավոր հատակագծի արժեվորմանն անշուշտ պետք է մոտենալ ժանակաի` 1920-ականների սկզբի քաղաքաշինական պրակտիկան հաշվի առնելով: Առաջին հատակագծի հաստատումից հետո անցած ժամանակամիջոցում Երևանի բնակչությունն աճել է 10-12 անգամընդլայնվել է քաղաքի տարածքը,բարձրացել է կառուցապատման հարկայնությունըտրանսպորտի շարժումը դարձել է ավելի ինտենսիվ,զարգացել է քաղաքաշինությունն ընդհանրապեսԱյս ամենի պատկերի վրա 1924թ-ի հատակագծիառանձին դրույթներթաղամասերի որոշակի մանրատում ևն իհարկե չեն համապատասխանում այսօրվապահանջներինՍակայն դա չի նվազեցնում իր ժամանակի համար առաջադիմական նշանակությունն այնքաղաքաշինական մոտեցմանոր հանդես է բերել Թամանյանը Երևանի հատակագծման մեջ:
   1924թ-ի գլխավոր հատակագծի հղացումների կենսական և առաջադիմական լինելու լավագույնվկայությունն այն էոր այնդիմանալով ժամանակի քննությանըհետագայում հիմք հանդիսացավ և լայնորենօգտագործվեց մայրաքաղաքի 193919511971 և 2008թթ գլխավոր հատակագծերում:
   Թամանյանը 1929թ-ին ստեղծեց Երևանիտեղահանույթային և տեղագրական տվյալների հիման վրամշակված հատակագիծըիսկ 1932թ-ին ներկայացրեց դրա վերամշակումը:

Երևանի վերամշակված հատակագիծը, 1932թ

   1934թ-ին Թամանյանը սկսեց նախագծել Մեծ Երևանի հատակագիծը[14]սակայն հասցրեց ստեղծել միայնէսքիզը:        
Մեծ Երևանի հատակագիծը, 1934-1936թթ

   1925թ սկսվեց Երևանի Գլխավոր հատակագծի իրագործումը: Թամանյանի նախագծած մի շարք շենքերի կառուցումով ամապնդվեցին քաղաքի հատակագծի հորինվածքը և գլխավոր առանցքները:      
   Նշենք այն սկզբունքային կետերը, որոնց վրա հիմնված էր Երևանի` թամանյանական հատակագծի հորինվածքը. Հանրապետության հրապարակը (պայմանական առաջին կետը) կազմում էր հատակագծային երևակայական «բութ եռանկյան» կենտրոնական մասը, որից հարավ-արևմուտք ձգվում էր պուրակ դեպի Շահումյանի հրապարակ (երկրորդ կետ): Երրորդ կետը Թատերական հրապարակն էր, որ Հանրապետության հրապարակի հետ կապվում էր Հյուսիսային պողոտայով:  

                                                     Հանրապետության հրապարակը

   Պահպանվել է Հանրապետության հրապարակի կառուցապատման սկզբնական տարբերակներից մեկի նախագիծը, որտեղ առկա է երկու հետաքրքիր ճառագայթ` Մասիսի և Հրազդանի փողոցները: Առաջինը ներկայիս փոստատան և նախկին Միությունների տան միջով ուղղվելու էր դեպի Արարատ լեռը, երկրորդն անցնելու էր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի գրաված տարածքի միջով և հասնելու էր Հրազդանի ձոր:
Հանրապետության հրապարակի կառուցապատման մի տարբերակի հատակագիծ, 1929թ

   Հրապարակի հատակագծերի թամանյանական մի քանի տարբերակից առավել կենսունակ էր երկու տարբերակ. Առաջինում պահպանվում էր Կուլտուրայի տունը (ներկայիս Պատմության թանգարանի շենքը)` հետագայում այն քանդելու և ներկայիս ավազանի տեղում հասարակական խոշոր շենք կառուցելու միտումով: Այս դեպքում հրապարակի տարածությունը կսահմանափակվեր ձվաձև մասով, իսկ Գլխավորպողոտան կանցներ հրապարակից դուրսԵրկրորդ էսքիզի համաձայն Կուլտուրայի տումը ևս ենթակա էրքանդմանսեղանաձև մասը չէր կառուցապատվում և Գլխավոր պողոտան միախառնվում էր հրապարակին:Միաժամանակ դրակա լուծում էր ստանում Հյուսիսային պողոտայի ելքի խնդիրը դեպի հրապարակ:
   Վերոհիշյալ տարբերակներից որին էր նախապատվություն տալիս Թամանյանը՞:


Կառավարական տան չիրականացված տարբերակը, հեռանկար և հատակագիծ




                  






Կառավարական տան իրականացված տարբերակը, հեռանկար և հատակագիծ

   Կառավարական տան երկու տարր մեզ կարող են հենման կետ ծառայել` բացահայտելու համար Թամանյանի հղացումները: Հրապարակի գլխավոր շինության չկառուցված շրջանաձև ծավալը և Նալբանդյան փողոցին հարող նախկին Հողժողկոմի շենքի երրորդ հարկի ավելացումը խոսում են երկրորդ տարբերակի օգտին:
   Հրապարակի հորինվածքային լուծման թելադրող գործոններն են Հյուսիսային և Գլխավոր լայն պողոտաները: Սրացից առաջինը խաչվում էր Կառավարական տան կենտրոնական մասի հետ և միանում Հարավային (ներկայիս Տիգրան Մեծի) պողոտային: Իսկ երկրորդը` խաչվում է Հյուսիսայինի հետ հրապարակից դուրս: Տարածական այս համակարգը ենթադրում էր նաև հորինվածքային համապատասխան կապ: Այդ նպատակով Թամանյանը Կառավարական տան հորինվածքում նախագծեց մոտ 62 մետր բարձրություն ունեցող աստիճանավոր թմբուկի ծավալ: Վերջինս փոխադարձ կապ էր հաստատում Կառավարական տան և Օպերայի թատրոնի միջը: Որպես հետևանք` մայրաքաղաքի համար կարևոր երկու կառույց միավորվում էին տարածականորեն:
   Հրապարակի կառուցապատումը սկսվեց Կառավարական տան շինարարությամբ, որն ըստ Թամանյանի պետք է գերիշխող դիրք ունենար ապագա հրապարակի համալիրի կազմում: Կառավարական տան կենտրոնական մասի վերոհիշյալ շրջանաձեև կառույցը պետք է իրար կապեր բավականին մեծ տարածություն զբաղեցնող շինության մասնաշենքերը: Այս գաղափարը հեղինակի մահից հետո չիրականացվեց անորոշ և անհայտ պատճառներով:[15]
   Հետագայում` 1950-ականներին վերոհիշյալ շրջանաձև կառույցի գաղափարն անցավ Պատմության թանգարանի շենքին: Այդ տարիներին կառուցվեց թանգարանի բաց սյունասրահը (հեղինակներ` Մ.Գրիգորյան, Է.Սարապյան):


                                               Հյուսիսային պողոտան ու ճառագայթը

   Ինչեպս արդեն նշել եմ, Կառավարական տունն ու Օպերայի և բալետի թատրոնն, ըստ հատակագծի, պետք է իրար միանային Հյուսիսային պողոտայի միջոցով: Այս պողոտան Հարավայինի հետ մեկտեղ կազմելու էին Երևանի հիմնական հորինվածքային առանցքը: Հատակագծային մյուս ոչ պակաս կարևոր առանցքը լինելու էր Գլխավոր պողոտան:
   Նշեմ, որ բացի Հյուսիսային պողոտայից թամանյանական հատակագծում առկա էր նաև Հյուսիսային ճառագայթը` առաջինի հորինվածքային ու տրամաբանական շարունակությունը: Այն ձգվելու էր Օպերայի թատրոնից մինչև Քանաքեռի բարձունք` անցնելով այժմյան Կասկադի տարածքով:
   Խոսելով Թամանյանի չիրականացված ծրագրերից հարկ է մի փոքր կանգ առնել Օպերայի և Բալետի թատրոնի շենքի ճարտարապետության վրա: Նախնական տարբերակներից մեկում ներկայիս Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճի ճարտարապետությունը նախատեսվում էր լուծել բացօթյա ամֆիթատրոնի տեսքով:


Ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի բաց ամֆիթատրոնային տարբերակը

   Ճարտարապետը նախատեսում էր ամֆիթատրոնի դիմաց գտնվող տարածքը կազմակերպել այգիների և շատրվանների հաջորդական շարքով, որը ձգվելու էր մինչև ներկայիս Թամանյան փողոց: Սակայն հետագայում այս ծրագիրը նույնպես չիրագործվեց. այժմ այդ տարածքում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկն է` Ֆրանսիայի հրապարակը:
   Հյուսիսային պողոտան, չիրագործվելով Թամանյանի օրոք, ճարտարապետի մահից հետո մոռացության մատնվեց: 1966թ-ին հայտարարված Երևանի կենտրոնի համամիութենական մրցույթի ժամանակ Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարը վերածնվեց: Այս տարիներին հայ ճարտարապետներն առաջարկում էին պողոտայի կառուցման երկու եղանակ. բացել ուղղաձիգ փողոց-միջանցք, կամ էլ պողոտայի ճարտարապետությունը լուծել իրար հաջորդող փոքր հրապարակների ու շատրվանների համակարգով:

Երևանի կենտրոնի նախագծման տարբերակ, 1960թ





Հյուսիսային պողոտայի նախագիծ, 1962թ





Հյուսիսային պողոտայի նախագիծ, 1962թ









Երևանի կենտրոնի նախագիծ, 1966թ

    Նշեմ, որ Թամանյանի հատակագծով նախատեսվում էր առաջին տարբերակը: Ըստ Թամանյանի` Օպերայի և բալետի շենքից եկող տարածական հոսանքի ընդհանուր ուղղությունը հանգչելու էր Կառավարական տան` չկառուցված կլոր ծավալին և ուղղվելու էր դեպի Շահումյան հրապարակ: Այսպիսով Կառավարական տանը տրվելու էր գերիշխող դեր, իսկ երեք հրապարակները կազմելու էին տարածական մեկ ամբողջություն: Այս մտահղացմանը, ցավոք, բախտ չվիճակվեց իրականանալ: Թամանյանին խանգարող միակ հանգամանքը Կուլտուրայի տունն էր (այժմ Պատմության թանգարան), որը նա նախատեսում էր քանդել և տեղափոխել մի փոքր հյուսիս:
   Արդեն 1974թ-ի Երևանի կենտրոնի կառուցապատման մրցույթում հեղինակային յոթ խմբերից հինգն իրենց նախագծերում ընդհանրապես հրաժարվեցին Հյուսիսային պողոտայից:

Երևանի կենտրոնի նախագիծ, 1974թ

   1976թ ավարտվեց Հայաստանի ազգային պատկերասրահի խորանարդաձև վերամբարձ կառույցիշինարարությունը (հեղինակներ ԷՍարապյանՄԳրիգորյան), ինչի «շնորհիվ» կառավարական տունըզրկվեց իր գերիշխող դիրքից հրապարակի ճարտարապետական համալիրում:[16] Բացի այդ,պատկերասրահի այս շենքն ի չիք դարձրեց Հյուսիսային պողոտայի կառուցման թամանյանականտարբերակը և երկու մասի բաժանեց Գլխավոր պողոտայի ամբողջականնույնպես թամանյանականլուծումը:
   1985թ-ին հայտարարվեց Հյուսիսային պողոտայի նախագծերի մրցույթ և քաղաքաշինական այդ խնդիրը նորից առաջ քաշվեց: Ստորև պատկերված են տարբերակներից մի քանիսը:

Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ


Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ


Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ

   2000թ-ին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ ՆՍարգսյանի կողմից նորից առաջ քաշվեց Հյուսիսայինպողոտայի և ճառագայթի կառուցման անհրաժեշտությունը:      
   2002թ-ի մարտի 26-ին Հյուսիսային պողոտայի ոչ թամանյանական տարբերակի հիմքը դրվեց:Իրականացվող տարբերակը մշակել է Ջիմ ԹորոսյանըՆոր նախագծով պողոտան Թումանյան փողոցիցպետք է հասնի մինչև Պատկերասրահի առաջին հարկի սյունասրահըՆերկայումս կառուցվող պողոտանզբաղեցնում է մոտ 7200ք/մ տարածքունի միջինը 24մ լայնություն և մոտ 450մ երկարություն:
    Հյուսիսային պողոտոան և ճառագայթըինչպես նաև Գլխավոր պողոտան ներկայումս ակտիվորենկառուցապատվում են և միայն ժամանակը ցույց կտաթե որքանով էր ճշմարիտ կամ սխալ շեղումը Երևանիթամանյանական հատակագծից:[17]


[1] Հիշեցնենք, որ Մառն էր Անի մայրաքաղաքի պեղումների նախաձեռնողն ու իրականացնողը:
[2] Թամանյանն առաջին անգամ հայրենիք է եկել 1919թ-ին:
[3] Գիրքը վերահրատարկվեց 1902թ-ին` “Ապագայի քաղաք-այգիները” վերնագրով:
[4] Бунин А., Саваренская Т., История градостроительного искуства, том 2, Москва 1979
[5] «Քաղաք-ննջարանները» 20-րդ դարի կեսից մեծ տարածում գտան Եվրոպայում: Մեր իրականության մեջ դրա օրինակ կարող է հանդիսանալ Երևանից հյուսիս-արևմուտք գտնվող «Վահագնի» թաղամասը:
[6] Նշեմոր քաղաքի հյուսիսային հատվածում տեղակայված կանաչ զանգվածների գաղափարըհետագայում օգտագործվեց Թամանյանի կողմից Երևանի հատագծման ժամանակսակայն սա կույրընդօրինակում չէրհաշվի էր առնվելոր քամիները Երևանին հարում են հիմնականում հյուսիսից ևանտառանման զանգվածի առկայությունը կպաշտպանի կենտրոնը փոշուց:
[7] Борисова Е., Каждан Т., Русская архитектура XIX – начала XX века, Москва 1971
[8] Բանբեր Հայաստանի արխիվների, 1968 #2, էջ 34-39
[9] Բանբեր Հայաստանի արխիվների, 1990 #3, 15 135-138
[10] Խոսքը մասնավորապես վերաբերում է Առևտրական հրապարակին` նախկին Ղանթարի շուկային (ներկայումս «Շիրակ» հյուրանոցի դիմաց գտնվող Մանկական զբոսայգու տարածքը)
[11] Քաղաքամասերի “վարչականառևտրականարդյյունաբերականուսանողականհիվանդանոցային,մշակութայինառողջարանային” բնորոշումները Թամանյանինն են և իհարկե չեն համապատասխանումժամանակակից քաղաքաշինական  և ճարտարապետակամ տերմինաբանությանը:
[12] Այն անցնում է քաղաքի կենտրոնովհարավ-արևելքից հյուսիս-արևմուտք (ներկայիս Բուզանդի փողոց)
[13] Որոշ վերապահումներով որպես “հենման կետ” կարելի է դիտարկել 1906-1911թթ Բ.Մեհրաբովիկազմած Երևանի տեղահանույթային-տեղագրական հատակագիծըորտեղ տրված է քաղաքի փողոցներիուրվագիծը:
[14] Այն նախատեսված էր արդեն 500.000 բնակչության համար, ի տարբերություն 1924թ-ի հատակագծի, որը ենթադրում էր մինչև 150.000 բնակչություն:
[15] Մասնագիտական գրականության մեջ նշվում է ֆինանսների բացակայության գործոնըինչըկարծումեմհեռու է իրականությունից:
[16] Ըստ իս այս շենքի կառուցմամբ հեղինակներն ակնհայտորեն փորձել են թեկուզ պատկերասրահիֆիզիկական բարձրությամբ հրապարակում ստանալ գերիշխող դիրք ու վերջնականապես խորտակել հրապարակի թամանյանական տարբերակը:
[17] Հոդվածը գրվել է 2007թ-ին, վերամշակվել 2009թ-ին: Այս տարիների ընթացքում հետևելով պողոտայիշինարարությանըհասկանալի է դառնում որ այն դարձել է չարիք կենտրոնի համարՇենքերի մեծ մասիշինարարությունը կիսատ է մնացելայդ տարածքների նախկին բնակիչների մեծ մասը մինչ օրս համարժեքփոխհատուցում չեն ստացելքանդվել է ճարտարապետական արժեք ունեցող մի քանի շենք: Թամանյանի նախագծով Հյուսիսային պողոտան պետք է հետիոտն անցում լիներ Օպերայի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, սակայն վերածվել է ընդդիմության ցույցեր ընդունող շինհրապարակի:

Комментариев нет:

Отправить комментарий