26 апр. 2011 г.

Իսկ դուք ինչպե՞ս եք ծիծաղում… գիտե՞ք արդյոք դրա նշանակությունը


Դրսում ձմեռ է, մռայլ եղանակ, փողոցներում այժմ ավելի հաճախ քան երբևէ կարելի է տեսնել տխուր ու դժգոհ հայացքներ, կյանքը խամրում է երբ չկա շողացող արև ու …. ծիծաղ: Առաջարկում եմ զինվել ժպիտներով և կարդալ ավելի հաճախ ծիծաղելու 7 պատճառներ:

1. Ձերբազատում է դեպրեսիայից
Իհարկե կարելի է ընտրել ավանդական ուղղին, գնալ բժիշկի, ընդունել հակադեպրեսանտներ, բայց կլինի շատ ավելի արդյունավետ եթե գնաք հումորային ներկայացման կամ հիշեք ձեզ հետ պատահած ամենաանհեթեթ դեպքն և ի սրտե ծիծաղեք: Ծիծաղի ժամանակ դեմքի մկանները յուրահատուկ ազդակներ են առաջացնում, ինչն էլ բարելավում է նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը: Մեկ րոպե անկեղծ ծիծաղը իր ազդեցությամբ փոխարինում է 45 րոպե տևողությամբ ռելակսացիային, նվազեցնում է սթրեսսի հորմոներ` կորտիզոնի և ադրենալինի քանակը, իսկ էնդորֆինը արյան մեջ բարձրանում է:
2. Երիտասարդեցնում և թարմացնում է մաշկը
Ոչ շատ վաղ անցյալում գեղեցկուհիների շրջանակներում պտտվում էր մի անհեթեթ “գեղեցկության բաղադրատոմս” ` ուզում ե՞ս զգուշանալ կնճիռների վաղ առաջացումից, ապա հազվադեպ ժպտա և ծիծաղիր: Բայց արի ու տես, բժիշկներն ապացուցել են, որ ծիծաղը ձգում է մկանները և դանդաղեցնում ծերացման գործընթացները: Ծիծաղը մարզում է դեմքի մկանները, դա էլ ապահովում է հավելյալ արյան հոսքը դեմքի մաշկին, սնուցում է և գեղեցիկ հրացոլք է հաղորդում դեմքին:
3. Բուժում է սիրտ-անոթային համակարգը
Հայտնի անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրը իզուր չեր ասում, – “Ուրախ սիրտը երկար է ապրում”: Բազմաթիվ հոգեբաններ էլ իրենց հետազոտություններում նկատել են, որ գրեթե բոլոր սրտային հիվանդները հազվադեպ են ծիծաղում, ավելի դյուրագրգիռ են և նյարդային: Գիտնականները պարզել են, որ ծիծաղը ամրացնում է արյունատար անոթների ներքին մակերեսը և սրտի խոռոչների բջիջնրը` էնդոթելիները:
4.Նվազեցնում է ցավը
Ֆրիդրիխ Նիցշեի “Այսպես խոսեց Զրադաշտը” ստեղծագործության հերոսը խորհորդ էր տալիս,- “ Տասն անգամ պետք է դու ծիծաղես օրվա ընթացքում և լինես ուրախ, թե չե գիշերը կանհանգստացնի ստամոքսդ, ողբի հայրը”: Ինչպես արդեն գիտենք, ծիծաղի “գործող հերոսները” էնդորֆիններն են, իսկ իրենց պարտականությունն է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլ նվազեցնել ցավի զգացումը: Սա անշուշտ ունի նաև իր հոգեբանական կողմը` լիաթոք ծիծաղելիս, մենք շեղվում ենք վատ ինքնազգացողությունից:
5. Գեղեցկացնում է մարմնի կազմվածքը
Ծիծաղը մարզանք է մկանների և մերսում ներքին օրգանների համար: Ծիծաղը իրականացնում է գրեթե նույն գործառույթները, ինչ որ ֆիզիկական մարզումները, իջեցնում է խոլեստերինի քանակությունը արյան մեջ, բարելավում է արյան շրջանառությունը: Այն ժամանակ, երբ դուք հաճույքով ծիծաղում եք Ջիմ Քերիի ծամածռությունների վրա, աշխատանքի է դրվում շուրջ 80 խումբ մկան: Մեկ րոպե ծիծաղը հավասարազոր է 15 րոպե հեծանիվ քշելուն, իսկ 10-15 րոպե ծիծաղելու դեպքում կծախսվի նույնքան կալորիա, որքան պարունակում է շոկոլադի սալիկը:
6.Կարգավորում է մարդկային փոխհարաբերությունները
Կային ժամանակներ, երբ թագավորները պալատներում պահում էին ծաղրածուների, նրանք ստեղծում էին միասնության զգացողություն թագավորի և ժողովրդի միջև: Հոգեբաններն ասում են, որ ծիծաղը իր տեսակի մեջ խմբային հոգեթրապիա է` համախմբում է մարդկանց, օգնում է հեշտությամբ ներգրավվել նոր միջավայր և խոսակցության մեջ:
Անգամ եթե ինքներդ չեք ժպտում, բայց նայում եք ուրիշի ժպիտին ձեր տրամադրությունն ակամայից բարձրանում է, չէ որ ժպիտն ու ծիծաղը վարակիչ են:
7. Բնութագրում է մարդու բնավորությունը
Դոստոևսկին գրում էր, որ մարդու իրական բնույթը բացահայտվում է ծիծաղի միջոցով: Եթե նա կարողանում է պահել իր ծիծաղը, ապա դա խոսում է վստահելիության, հավասարակշռվածության, հանգստության մասին: Նա հավատարիմ է ամուսնության մեջ, սակայն շատ հաճախ նրա պեդանտությունը կարող է ձանձրույթ առաջացնել:
Այն մարդն, ով ծիծաղում է բերանը լայն բացելով, սրամիտ է, անկանխատեսելի, առանձնանում է շատ վառ անհատականությամբ, սակայն զուրկ է լսելու ունակությունից: Այն մարդն, ով ծիծաղում է կնճռոտելով քիթը շատ թեթևամիտ է, նրա մտքերն ու զգացմունքները շատ հաճախ են փոփոխվում, հուզական է և կամակոր, շատ հեշտ է տրվում րոպեական ցանկություններին: Նրանք, ովքեր ծիծաղելիս փակում են իրենց բերանը փոքր- ինչ ամաչկոտ և անվստահ են լինում: Նա, ով ծիծաղելիս ճկույթով դիպչում է իր շրթունքին, սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Նրա մոտ բացակայում է ինքնաքննադատությունը և վերահսկողությունը: Նա, ով ձեռքով դիպչում է դեմքին, կամ գլխին, շատ երազկոտ է և երևակայող, ժամանակի մեծ մասը ծախսում է ամպերում սավառնելու վրա:

1 комментарий:

  1. Այո չեմ դադարի կրկնել`ժպիտ,ժպիտ և միայն ժպիտ..
    Իմ կյանքի դժվար պահին նախընտրում եմ լինել ուրախ միջավայրում այդ կերպ հաղթահարելով սթրեսը:Ասեմ ավելին ինքս փորձում եմ ուրախացնել շրջապատող մարդկաց,այս կերպ շուրջս են հավաքվում տարբեր մարդիկ,իսկ առաջ հակառակն էր`ես տղուր էի ու միայնակ:

    ОтветитьУдалить