26 апр. 2011 г.

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՅ Է՞

Այսօր Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են Նիդերլանդական De Week Krant պարբերականում 2009թ.-ի հունիսի 17-ին հրապարակված «Dmitry Medvedev is een Armenier» («Դմիտրի Մեդվեդևը հայ է»




Հոդվածում նշված է, որ BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով իր հրեական արմատներին վերաբերող հարցին ՌԴ նախագահը, նշել է, որ տեղյակ է այդ խոսակցություններին, սակայն դրանք անհիմն են: Մեդվեդևը ավելացրել է, որ ինքը ունի հայկական արմատներ և որ իր նախնիները եղել են Կիլիկիայի Ադանա հայկական քաղաքից, հայրական տոհմի ազգանունը Բագրատյան է, իսկ մայրական տոհմինը` Նախշիկյան: Մեդվեդևը նշել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով և իրեն հայ է համարում:

Հետաքրքրական է, որ Նախշիկյան ազգանվան մեջ «Խ» տառը գրված է լատինական «X» (Naxshikyan) տառով: Ինտերնետում սույն գրվածքի ձևը բնորոշ է նախկին խորհրդային կամ ռուսախոս երկրների բնակիչներին, այս մասին է վկայում նաև Bagratyan և Naxshikyan ազգանունների «yan» վերջավորությունները, քանի որ արևմուտքում հայկական ազգանունները հիմնականում գրվում են «ian» վերջավորությամբ: Նշենք նաև, որ Հոլանդական պարբերականը սույն ապատեղեկատվության կշիռը բարձրացնելու համար հղում է կատարում ռուսական երկու առաջատար լրատվական գործակալությունների` ИА REGNUM և РИА Новости:

Ինտերնետում մեր կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ դեկտեմբերի 24-ին, կես տարի առաջ հրապարակված այս  ապատեղեկատվությանը անդրադարձել է «The Armenian Weekly» պարբերականը, որը նույնպես սույն նյութը ապատեղեկատվություն է անվանել և բերել է Մեդվեդևի կենսագրականի որոշ տվյալներ, որոնք ոչ մի ընդհանուր եզր չունեն վերոնշյալ հրապարակման հետ, այնուհետ սույն տեղեկատվության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ռուսական, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներ:

Комментариев нет:

Отправить комментарий