Մոտ 5500 տարով է թվագրվում Հայաստանում` Վայոց ձորի լեռներում, մի խումբ հնագետների կողմից վերջերս հայտնաբերված կաշվե կոշիկը, որը համարվում է երբևէ հայտնաբերված ամենահին կոշիկը:
Ըստ հնագետների կոշիկը կարվել է կաշվի մի ամբողջական կտորից, որը առջևից և հետևից ամրացվել է կապիչներով: Աջ ոտքի համար նախատեսված կոշիկը լցված է եղել նույն ժամանակաշրջանով թվագրվող խոտով: Կաշվե կոշիկի հայտնաբերումը հնագետները մեծ հաջողություն են համարում, որի միջոցով ավելի լավ պատկերացում կկազմվի հնադարյան մարդու կենցաղի, առօրյա գործունեության մասին:
Մինչ այդ ամենահին կաշվե կոշիկը համարվում էր մի քանի տարի առաջ Ալպերից գտնված կաշվե ճտքակոշիկը, որը մի քանի հարյուր տարով ավելի երիտասարդ է հայկական կոշիկից: Հայաստանում հայտնաբերված ամենահին կաշվե կոշիկը թաղված է եղել է քարանձավում` փոսի մեջ: Ըստ մասնագետների` կոշիկը մաշված վիճակում չէ, իսկ թե ինչ նպատակով է խոտ լցվել կոշիկի մեջ, դեռեւս անհայտ է, ենթադրաբար` կոշիկի կառուցվածքը ճիշտ պահպանելու համար: Կոշիկի չափսը, ժամանակակից չափանիշներով համապատասխանում է 37 համարի կոշիկ կրող կնոջ ոտքի չափսին:
Կոշիկն այժմ պահվում է Երևանի հնագիտության ինստիտուտում, սակայն հնագետները հույս ունեն այն տեղափոխել Շվեյցարիա կամ Գերմանիա` մշակելու եւ նրա հետագա ցուցադրությունը հայաստանյան թանգարաններում կազմակերպելու համար:
Հնագետները հույս ունեն գտնել նաև ձախ ոտքի կոշիկը:

Комментариев нет:
Отправить комментарий