27 мар. 2011 г.

ՎԻՐՈՒՍ` ՖԲ

Ողջ աշխարհում բնակչության թվով առաջինտեղում Չինաստանն էերկրորդում`Հնդկաստանըիսկ երրորդ տեղըՖեյսբուքն էզբաղեցնումԵթե այս սոցիալական կայքըպետություն լիներապա կունենար ավելի քան600 միլիոն բնակիչիսկ այս պետությաննախագահն էլ կլիներ ամենաերիտասարդը` 26-ամյա Մարկ ՑուկերբերգըՑուկերբերգը դեռնախագահ չէբայց ամենաերիտասարդմիլիարդատերն է:




Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտն աճել է245%-ովհասնելով  6,9 միլիարդ դոլարի ևԱՄՆ-ի ամենահարուստ 400 մարդկանցցուցակում նա հայտնվել է 35-րդ հորիզոնականումՑուկերբերգն այսօր ավելի հարուստ է քան նույնիկApple-ի ղեկավար Սթիվ Ջոբսըով հիմնադրել է իր ընկերությունը Ցուկերբերգի ծնվելուց 8 տարիառաջ: Times ամսագիրն էլ վերջերս Ցուկերբերգին հռչակել է տարվա մարդԻհարկե միլիարդատերըխոստանում է իր կարողության մեծ մասը տրամադրել բարեգործություններին և դա մեկնաբանումայսպես. «Մարդիկ սովորաբար իրենց փողերը որոշում են ծախսել կյանքի վերջին տարիներինբայցինչու սպասելեթե կարելի է հիմա սկսել և տեսնել արդյունքները»:

Իսկ իր աշխատանքի արդյունքը  Ցուկերբերգնիրոք շատ վաղ կարողացավ վայելելԵրբսովորում էր Հարվարդի հոգեբանությանֆակուլտետումնրան հաջողվեց կոտրելհամալսարանի բավականաչափ ամուրսերվերըորտեղ պահվում էին ուսանողներիմասին ողջ ինֆորմացիան և նկարներըՄարկըստեղծեց մի փոքրիկ ծրագիրորը դուրս էրբերում Հարվարդի ուսանողների երկուականնկարիսկ օգտագործողին առաջարկվում էրընտրելորն է նրանցից ավելի հմայիչԴրահամար Ցուկերբերգը ստացավ լուրջնկատողությունբայց հանձնաժողովն,այնուամենայնիվխոստովանեցազգությամբհրեա այս տղան համակարգչային հանճար էՑուկերբերգը անմիջապես ճանաչում ձեռք բերեցԵվչնայած որ երիտասարդների մի խմբի հետ աշխատում էր Connect U ծրագրի վրաշատ շուտովհրաժարվեց շարունակել համագործացությունը ու կարճ ժամանակ անց ստեղծեց Facebook-ը: ConnectU-ի ներկայացուցիչները հայտարարեցինոր Ցուկերբերգը գողացել է իրենց միտքըԳործըհասավ դատարանև թեկուզ Ցուկերբերգը վճարեց տղաներին 70 միլիոն դոլարբայց ճշմարտություննայդպես էլ չբացահայտվեցԻնքը Ցուկերբերգն ասում է.
«Երբ ես ստեղծում էի կայքը, 19 տարեկան էի և բիզնեսից գլուխ չէի հանումբայց վստահ եմ որ ոչ միայնպիսի պայմանագիր չեմ կնքելորը նրանց սեփականության իրավունք տա  Facebook-ինկատմամբ»:
Հենց այս կոնֆլիկտն էլ դրված էր 2010թվականին էկրաններ բարձրացած ԴևիդՖինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմի հիմքում,որն արդեն հասցրել է ստանալ 4 ոսկե գլոբուս ևներկայացվել օսկարի:Ի դեպ շատ հնարավոր էոր ֆիլմը բացասաբար ազդի ՄարկՑուկերբերգի հեղինակության վրաՆա դիտել էֆիլմըանգամ վերջերս հեռուստատեսայինշոուներից մեկի ժամանակ էլ հանդիպել է իրդերակատար Ջեսսի Այզենբերգի հետ,հաղորդման ժամանակ Ցուկերբերգը շատ չիխոսելբայց հաճախ նշել է` «Ֆիլմը հետաքրքիր էբայց դա ընդամենը խաղ էհորինվածք և ի վերջոմարդուն հիշում են իր արած գործերի համար և ոչ թե այն բանի համարոր ֆիլմում նրա մասին ինչ-որբաներ են խոսում»:
Եվ անկախ այս ամենից Ֆեյսբուքի հեղինակությունը ամեն օր ավելի ու ավելի է աճումՆախապեսստեղծվելով միայն Հարվարդի ուսանողների համարայն ժամանակի ընթացքում հասու դարձավ ոչմիայն այլ համալսարաններինայլև ամբողջ աշխարհինԵվ սկսվեց Facebook-ի համաճարակը:Վերլուծաբանները սկսեցին գնահատել Facebook-ըշատերը փորձեցին գնել կայքըՑուկերբերգինառաջարկելով հսկայական գումարներորոնք նա համառորեն մերժում էրԱյսօր կայքը գնահատվում է15 մլրդ դոլարինչը երբևէ առաջարկված ամենաբարձր գինն է կայքի համարԻր հաճախելիությամբ Ֆեյսբուքը Գուգլից հետո երկրորդ տեղում էսակայն շատ հաճախ նրան էլ է շրջանցում:
Դառնալով միլիարդատեր Մարկը հավատարիմմնաց իր շատ սովորություններիԱյսօր էլ նաբնակվում է իր ոչ այնքան թանկարժեքբնակարանումհաճախ Ֆեյսբուքի գրասենյակոտքով կամ էլ հեծանիվով է հասնում և չիկարողանում արթնանալ վաղ առավոտյանեթեհանդիպում ունի անգամ Մայքրոսոֆթիհիմնադիրների հետԻնչ վերաբերում էՖեյսբուքի գունային գամմայինապա դրապատճառը Ցուկերբերգի դալտոնիզմն է.Ցուկերբերգը ամենից լավ հենց կապույտ գույննէ տարբերակումԻսկ ֆեյսբուքի իր անձնականէջում նա ներկայանում է որպես Հարվարդիշրջանավարտթեկուզ համալսարանը այդպես էլ չի ավարտել:
Ֆեյսբուքում իր էջն ունի նաև Անգլիայի թագուհինիսկ ֆան-էջերի ցուցակում առաջատար դիրքիհամար համառորեն մրցակցում են Լեյդի Գագանդերասան Վին Դիզելն ու Բարաք ՕբամանԲայցբարձունքում իհարկե մնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնըիր 28 միլիոն երկրպագուներով:
Ֆեյսբուքն օգտագործողների 50%-ը կայք էայցելում ամեն օր և ամեն օր նրանցից 35միլիոնը թարմացնում է իր կարգավիճակը:Ընդամենը 20 րոպեի ընթացքում ավելացվում է ավելի քան 2.7 միլիոն նկար, «լայքվում» է 7.6միլիոն էջտարածվում է մեկ միլիոն հղում,երկու միլոն ընկերության առաջարկ է արվում ևուղարկվում ավելի քան 4 ու կես միլիոն նամակ:Յուրաքանչյուր օգտագործող միջին հաշվովունի 130 ընկեր և ամենաքիչը կայքումանցկացնում է օրական 55 րոպե: Facebook-ըհետևում է նաև իր օգտագործողներիանձնական կյանքին: 2010-ին  44 միլիոն մարդդարձրել է իր անձնական կարգավիճակը «single»,   28 միլիոնը եղել են հարաբերության մեջ,  5 միլիոնօգտագործողներ նշանվել ենիսկ 36 միլիոն ֆեյսբուքցիներ ամուսնացել:
Ամերիկացի բժիշկները հայտարարել են նոր ախտանիշի մասինֆեյսբուք-կախվածությունՖեյսբուքնասես սոսնձում է համակարգչինխանգարում է ուսանողներին պատրաստվել քննություններին,դառնում ընտանեկան վեճերի պատճառՖեյսբուքի միջոցով բացահայտվում են հանցագործություններ,խաբեություններ ու սիրային գաղտնի կապերֆեյսբուքի միջոցով անգամ ցույցեր ուհեղափոխություններ են կազմակերպումիհարկե այն նաև բարի նպատակների կարող է  ծառայել,ֆեյսբուքով տարածված հայտարարության միջոցովօրինակ,  գտնվել է երիկամի դոնոր:
եյսբուքը իր հաղթարշավն է շարունակում նաևՀայաստանումԿայքն օգտագործող երկրներիթվում Հայաստանն արդեն 125-րդ տեղում է:Հարևան Թուրքիան 4-րդ տեղում է իր 23 մլնֆեյսբուքամոլներովՄինչդեռ Թուրքիայիկառավարությունը թուրք քաղաքականգործիչների հասցեին գրված ոչ հարգալիցմեկնաբանությունների պատճառով մտադիր էարգելափակել կայքը Թուրքիայում:
Ֆեյսբուքը կարծես մտադիր էր փակել հենցինքը Ցուկերբերգըպատճառաբանելովոր նրակառավարումը դուրս է եկելվերահսկողությունից,  իր կյանքը քաոսի վերածել և այժմ նա ուզում է վերադառնալ իր սվորականկյանքինԱյս հայտարարությունից ընդամենը 2 օր անց պարզ դարձավ որ սա կեղծ ահազանգ էր ևկապույտ ու սպիտակ կայքի սիրահարները թեթևացած շունչ քաշեցին:
Վիճակագրությունն ասում է նաևոր կայքնօգտագործողների 48 տոկոսը արթնանալունպես շտապում  ստուգել իր էջըմինչդեռ ինչ-որժամանկ խելոք մարդիկ նախաճաշել էինշտապումՖեյսբուքի ընձեռած հսկայականհնարավորություններն օգտագործելու հետմեկտեղ փորձեք հիշել
Դուք շատ ավելի հետաքրքիր 
անձնավորություն եքքան ֆեյսբուքի ձերանձնական էջըև շատ ավելի գեղեցիկ եքքանձեր անձնագրի նկարըիսկ իրական ընկերները,թեկուզ թվով ոչ 750, 
միշտ ձեր կողքին ենանկախ հեռավորությունից:  
|

Комментариев нет:

Отправить комментарий