23 июн. 2011 г.

Համբույրի էմոցիոնալ կողմը

ԷՄՈՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ

Համբուրվելիս դուք այնքան լավ եք զգում ձեզ, որ թվում է թե դուք կարող եք պայթել հաճույքից: Դուք գլխապտույտ եք զգում կամ ձեզ թվում է թե ձեր սիրտն աշխատում է անչափելի մեծ արագությամբ: 


Դող, վախի զգացում, քրտինք... Այս ամենը ազդեցություն է ունենում համբույրից ստացած զգացողության վրա: Սակայն սրանցից եւ ոչ մեկը խնդիր չի հանդիսանում: Խնդիրը սրանց գոյության եւ առաջացման հիմքն է` պատճառները: Գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում ապրում ու հաղթահարում են նմանատիպ խնդիրներ: Սա հանդիսանում է այն բանի վկան, որ մարդու ներքինում կան հոգեբանական բարիերներ, որոնք նա ինքնուրույն չի կարող հաղթահարել, որպեսզի ճաշակի համբույրի հաճույքը: Դրանք այնպիսի խնդիրներ են, ինչպիսիք են վախը, անինքնավստահությունը, անհաստատակամությունը, ծնողների ճնշող ազդեցությունը:
Քանի դեռ մարդու ներքնաշխարհում կան նման էմոցիոնալ խնդիրներ, նա չի կարողանում հաստատվել ու զգալ իրեն որպես լիարժեք մարդ: Առաջանում է կաշկանդվածություն, որը պետք չէ շփոթել ամոթխածության հետ: Նմանատիպ խնդիրները մեծ ազդեցություն են ունենում մարդու կարիերայի ու ինքնահաստատման վրա:

ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՄԲՈւՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՈւՄ

Շատ հաճախ ծնողներն են իրենց երեխաների մեջ կրթում ամենամեծ էմոցիոնալ խնդիրները: Դեռահասների մեծ մասը բողոքում է. ՙԾնողներս ինձ արգելում են համբույրի մասին գրքեր բերել տուն՚: Ծնողն արգելելով կարդալ երեխային նմանատիպ գրականություն` մեծ սխալ է գործում:
ՙՄայրս արգելում է ինձ համբուրվել ընկերոջս հետ՚, ՙԾնողներս հետեւում են, որ ես չհամբուրվեմ աղջիկների հետ՚: Սա ճիշտ չէ: Ծնողների նման պահավածքը միայն կստիպի երեխային ավելի խորամանկ խաբելու ձեւեր գտնել:
Խորհուրդ ծնողներին. փոքր ինչ թուլացրեք երեխաների կապանքները: Արգելելու եւ կապանքների մեջ պահելու փոխարեն, զրուցեք երեխայի հետ այն թեմաների շուրջ, որով նա հետաքրքրված է: Զսպվածություն դաստիարակելու հետ միաժամանակ օգնեք երեխային հաղթահարել էմոցիոնալ խնդիրները: Աչքաթող չանելով` երբեմն թույլ տվեք նրան թվա, թե իրեն չեն հետեւում:

ՀԱՄԲՈւՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐԸ

Ամենամեծ խնդիրը զուգընկերոջ մտացածն ու զգացածը հասկանալու անկարողությունն է: Գրեթե բոլորը կարող են հայտնվել նման իրավիճակում: Երբ դիմացինի զգացողության մասին անվստահությունն ու համբույրից ստացած հաճույքը միախառնվում են, այդտեղ էլ հենց առաջանում է էմոցիոնալ խնդիրը: Շատ երիտասարդների (մեծամասամբ տղաների) հուզում է հետեւյալ հարցը. ՙԻսկ գուցե նրան դուր չի գալիս, թե ինչպես եմ ես համբուրվում՚: Եթե դուք կարդայիք նրա մտքերը, ապա միանգամից պարզ կդառնար, թե ինչ է պետք անել նրան հաճույք պարգեւելու համար: Քանի որ դա անհնար է, մնում է սպասել, թե երբ ձեր ընկերուհին կդադարի ամաչելուց ու կարտահայտվի իր զգացմունքների ու զգացողությունների մասին:
Ուղղակի համբուրվելիս փակեք ձեր աչքերն ու մտածեք միայն այն մասին, թե որքան շատ եք դուք սիրում ձեր սիրած էակին: Տղաներին. համբուրվող աղջկա լռությունն ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան խոսքը: Փորձեք ընթերցել նրա լռությունը:

ՀԱՄԲՈՒՅՐԻ ՎԱԽԸ

Ձեր սրտի արագությունն արագանում է, ծնկները դողում են, քրտնում են ձեռքերի ափերը: Դուք պապանձված կանգնած եք ձեր ընկերուհու կողքին, կարծես կաթվածահար լինեք: Այս խնդիրը շատ տարածված է. հարցվածների մոտ 15%-ը ասում են, որ վախենում են համբույրից: Այս զգացողությունը հիմնականում հանդիպում է այնպիսի մարդկանց մոտ, որոնք ունեն մեծ պատասխանատվության զգացում, որոնք ձգտում են միայն բարի գործեր անել շրջապատի համար: Այսպիսի մարդկանց պետք է սովորել համբուրվելու ժամանակ թուլանալ:
Երբեմն փորձեք միտումնավոր սխալներ թույլ տալ ձեր գործողություններում: Ավելի արագ ու հեշտ կհաղթահարվեն ներքին խնդիրները:

ԵՍ ԱՄԱՉԿՈՏ ԵՄ

Մի անհանգստացիր: Ամաչկոտների հետ համբուրվելն ավելի հետաքրքիր է: Ամաչկոտությունը այս պարագայում ոչ թե թերություն, այլ առավելություն է: Դու յուրահատուկ մարդու տպավորություն կթողնես: Եթե շատ ես ամաչում փորձիր համարձակություն գտնել քո մեջ ու համբուրել աղջկան հրաժեշտ տալուց: Եթե սա հաջողվի, փորձիր հաջորդ անգամ համբուրել նրան ողջունելուց: Հետո փորձիր համբուրել նրա ձեռքը: Մեկ, երկու ընկերական բնույթի համբույրից հետո դու ավելի արագ ու համարձակ կկողմորոշվես:
Երբեք ընկերներիդ չասես քո ամաչկոտության ու վախի զգացողության մասին: Նրանց ծիծաղը կարող է խորը հետք թողնել քո ներքնաշխարհում: Հե- տեւիր այլ համբուրվող զույգերի գործողություններին: Նայիր, թե ինչպես են համբուրվում ֆիլմերում. հետեւիր նրանց շարժումներին, շուրթերին, աչքերին:

ՀԱՇՏՈւԹՅԱՆ ՀԱՄԲՈւՅՐ

Պարտադի±ր է հաշտվելուց հետո համբուրվել: ԱՅՈ: Որովհետեւ այն ավելի արագ է անց կացնում խռովության ու վիրավորանքի պատճառած ցավերը: Որպեսզի սա աշխատի հարկավոր է անկեղծ լինել: Անկեղծության բացակայության դեպքում կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Հաշտության համբույրից առաջ շատ դրական ազդեցություն կունենա ի նշան հաշտության կատարված որեւէ արտահայտություն: Օրինակ. ՙԱրի էլ երբեք չվիճենք՚ կամ ՙԵս սխալ էի՚:

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ

Համբույրը չի լինում ճիշտ եւ սխալ: Համբույրը զգացմունքի ինքնաբուխ արտահայտումն է: Երբեք պետք չէ մտածել, թե այն ինչպես կստացվի: Կարեւորը, որ կստացվի:
Պետք է լինել հարգալից ու ամենակարեւորը նուրբ եւ քնքուշ: Միշտ պետք է հիշել, որ քնքշանքին եւ ուշադրությանը չի կարող փոխարինել ոչ մի խոսք:
Մի ընդհատեք համբույրը, եթե զգում եք, որ դա աղջկան դուր է գալիս: Շարունակեք պարգեւել աղջկան կրքոտ ու անկեղծ համբույրներ այնքան ժամանակ, մինչեւ որ զգաք, որ առայժմ նա գոհացած է: 

Комментариев нет:

Отправить комментарий