29 июн. 2011 г.

Համբույրի պատմությունը

Դեռ Պլատոնն է խորհել այն մասին, թե ինչու են մարդիկ այդպես հաճույքով համբուրվում: Նրա թեորիան այսպիսին է: Սկզբում մարդը գնդի ձեւ էր հիշեցնում: Նա ուներ չորս ձեռք, չորս ոտք ու երկու գլուխ` միաժամանակ կնոջ ու տղամարդու: Սակայն, այդ միասնական էակը չափից դուրս մեծամիտ էր եւ Զեւսը` զայրանալով, բաժանեց նրան ՙարական՚ ու ՙիգական՚ կեսերի: Եվ Պլատոնի կարծիքով միայն համբույրի միջոցով է տեղի ունենում վերամիավորումը:


Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են:

ՙԲրիտաննիկա՚ հանրագիտարանում բերված է հետեւյալ բանաձեւը. ՙՀամբույրը շուրթերով հպումն է այլ մարդու շուրթերին, պարանոցին, ձեռքին կամ ոտքին: Օգտագործվում է ողջույն, համակրանք արտահայտելու համար, ի նշան հարգանքի, մեծարանքի կամ սեքսուալ ձգողականության՚:
Հին Բաբելոնում հրապարակային համբույրները պատժվում էին ամենայն խստությամբ: Եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը: 18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի եւ կատաղահարության վարակները, եւրոպացի բժիշկները հիվանդներին պահ էին տալիս. ՙԵրբեք մի’ համբուրեք մարդու շուրթը, եթե համոզված չեք, որ նա բացարձակ առողջ է՚:

Հետազոտությունները հաստատում են, որ նրանք ովքեր հաճախ համբուրվում են, ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Ու բացի այդ ավելի լավ են քնում:

Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում: Բայց եւ այնպես եւրոպական երկրներում մարդիկ համեմատաբար ավելի քիչ են համբուրվում: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, միջին տարիքի եւրոպացին մեկ օրվա ընթացքում համբուրվում է շուրջ 7 անգամ, երիտասարդները մոտ 12 անգամ, ամուսնական զույգերն ու 50-ն անց մարդիկ 2 անգամ: Հարցմանը մասնակցածների 12%-ն ընդհանրապես չի կարողացել հիշել, թե վերջին անգամ երբ է համբուրվել:
Արեւելյան Ասիայում ողջույնի համբույրն այնքան տարածված չէ, որքան խոնարհումը: Չնայած` 20-րդ դարի ընթացքում, համբուրվելու եւրոպական սովորությունը ներթափանցել է նաւ Ճապոնիա եւ Չինաստան: Էսկիմոսները, արկտիկական սառնամանիքի պայմաններում, վախենում են համբուրվելու ժամանակ ցրտահարել շուրթերը: Դրա փոխարեն նրանք իրար են քսում քթերը ի նշան ողջույնի: Հնդկաստանի եւ Լապլանդիայի հարավում համբույրի փոխարեն ընդունված է հպվել քթով դիմացինի այտին եւ միաժամանակ խորը, զգացմունքային շունչ քաշել, որն ավելի շատ հոգոցի է նման:

Համբույրի տեւողության համաշխարհային ռեկորդը պատկանում է չիկագոցի մի զույգի. 17 օր, 10 ժամ, 30 րոպե: ՙՀամբույրի փառատոնի՚ հաղթող այդ զույգը ժամում մեկ անգամ 5 րոպեանոց դադար էր տալիս: Օրվա մեջ երկու ժամ տրված էր հանգստի ու սնվելու համար: Ջրի տակ համբույրի ռեկորդը գրանցել է տոկիոցի զույգը. 2 րոպե, 18 վայրկյան: Անգլիական Նյուքասլ քաղաքացի մի ռեկորդակիր էլ կարողացել է 8 ժամում համբուրել 4444 կնոջ: Կինեմատոգրաֆիայի ամենաերկար համբույրի տեւողությունը 185 վայրկյան է: Տեսարանը ՙԴու հիմա բանակում ես՚ ֆիլմում է, որն էկրաններ բարձրացավ 1910 թվականին: Տեսարանում համբուրվում էին դերասան Ռեջիս Տումին եւ դերասանուհի Ջեյն Ուայմեն: Իսկ ամենաշատ քանակով համբույրենի տեսարաններ նկարահանվել բախտ է վիճակվել Ջոն Բերիմորին 1926 թվականին ՙԴոն Ժուան՚ ֆիլմում, համանուն հերոսի դերում:

Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչեւ 150): Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել: Ճնշումը բարձրանում է: Շուրթերը թեթեւակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը կրքի սիմվոլ են հանդիսանում: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկաններ: Պարզ է, որ այդ դեքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տեւողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը: Կարծիք կա տարածված, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցայի փոխանցմանցման համար: Ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ: Բացի այդ թքի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:

Комментариев нет:

Отправить комментарий