23 сент. 2011 г.

Աղջիկները սիրում են ականջներո՞վ



Եկեք միասին երկու տարբեր իրավիճակներ պատկերացնենք: Առաջին իրավիճակում տղան լուռ հետևում է իրեն դուր եկած աղջկան…«Պետք է ազատվեմ նրանից, նա ինձ դուր չի գալիս, ինչ-որ շատ է տարված մտքերով…»,- մտածում է աղջիկը: Իսկ հիմա պատկերացնենք նույն իրավիճակը, բայց այս անգամ մի փոքր այլ կերպ: Տղան հետևում է իրեն դուր եկած աղջկան`«Ես գալիս եմ քո հետևից, որովհետև այլ կերպ չեմ կարող…քեզ տեսնելու հենց առաջին վայրկյանին ես հասկացա, որ ամբողջ կյանքում հենց քեզ եմ փնտրել…», այս ամենը գուցե և ծիծաղելի հնչի, որովհետև ես օժտված չեմ այդ պահերին տղաներին հատուկ ճարտարախոսությամբ: Հաճոյախոսությունը իհարկե պայմանական էր, այդ ամենը թողնենք տղաների վառ երևակայությանը: Ամենակարևորը այս դեպքում աղջկա արձագանքն է, որը մոտավորապես հետևյալ տեսքը ունի` «Ինչ ռոմանտիկ տղա է, կարծես թե նա ինձ դուր եկավ…»:
Սա իհարկե կես կատակ, կես լուրջ էր, քանի որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ չկա ոչ մի կատակ, որն իր մեջ  ճշմարտություն չպարունակի: Իսկ այս դեպքում  և´ կատակը, և´ լուրջը այն բազմաչարչար համոզմունքն է, որ աղջիկները սիրում են ականջներով: Իհարկե չեմ կարող հերքել այն, որ աղջիկները սիրում են ականջներով և աղջկա սիրտը գրավելու ամենահեշտ ճանապարհը նրա ականջին «հաճելի» խոսքեր ասելն է,  բայց դա չի ենթադրում, որ աղջիկները սիրում են լսել ամեն ինչ, ինչ դուք կասեք: Եթե տղաները գիտեն, որ աղջիկները սիրում են ականջներով, բայց չգիտեն թե հատկապես ինչ են սիրում լսել աղջիկները, ավելի լավ է մոռանալ նրանց խոսքերով գրավելու մասին և նրանց ուշադրությանը արժանանալու մեկ այլ ճանապարհ փնտրել: Ինչպե՞ս կարող է աղջկան դուր գալ լսել այն ամենը, ինչը նրան չի հետաքրքրում կամ մի բան, ինչից նա պարզապես գլուխ չի հանում: Որպես օրինակ կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, երբ տղան առանց աղջկան խոսելու հնարավորություն տալու շատ մեծ ոգևորությամբ պատմում է մեքենայի նոր ազդանշանի կամ նոր անիվների մասին: Այս դեպքում աղջիկները սիրո՞ւմ են ականջներով, իհարկե ոչ: Բայց եթե տղաները այնուամենայնիվ չեն ուզում հրաժարվել իրենց սիրելիին խոսքերով գրավելու սևեռուն մտքից, ապա հարկավոր է հիշել մի քանի «գաղտնիք».
1. Շատ տղաներ կարծում են, որ հարկավոր է աղջկան ընդամենը ասել «Ես քեզ սիրում եմ» և վերջ  աղջիկը արդեն կխենթանա իրենց համար: Իհարկե ոչ սիրելի տղաներ, երբեք չի կարելի սիրո խոսքեր ասել ժամանակից շուտ և ոչ տեղին:
2. Երբեք աղջկան չի կարելի բողոքել դժվարություններից, որոնք դուք չեք կարողանում հաղթահարել: Պետք չէ խղճահարություն առաջացնել աղջկա մոտ, չէ որ աղջիկները ձեր մեջ իրենց պաշտպանին են տեսնում:
3. Խիստ արգելվում է աղջկա մոտ թվարկել ձեր նախկին ընկերուհիների  և ձեր կյանքում եղած աղջիկների անունները: Հավատացեք դա կարող է հետաքրքրել ձեր ընկերներին, բայց երբեք չի կարող դուր գալ ձեր զրուցակից աղջկան:
4. Ինչպես նաև պետք չի ձեր նախկին ընկերուհիների կամ  այլ աղջիկների մասին վատ կարծիք արտահայտել, նրա մոտ կարող է հարց առաջանալ իսկ իր մասին դուք ինչե՞ր կարող եք խոսել:
5. Աղջիկները չեն սիրում, երբ տղան չափից դուրս շատ է պարծենում իր հաջողություններով, դա մեծամտության նշան է:
6. Պետք է փորձել այնպիսի զրույցի թեմա ընտրել, որը հետաքրքիր կլինի նաև աղջկան, այլ ոչ միայն ձեզ:
7. Աղջիկները սիրում են էմոցիոնալ և ռոմանտիկ տղաների, աշխատեք ձեր խոսքերում գոնե լինել այդպիսին:
8. Ճիշտ է տղաների ռացիոնալ մտածելակերպը շատ հաճախ նրանց թույլ չի տալիս տարվել երազանքներով, բայց երբեմն փորձեք ձեր սիրելիի հետ բարձրաձայն երազել: Հավատացեք աղջիկները դա շատ են սիրում:


Իսկ վերջում միշտ հիշեք, որ աղջիկները ոչ միայն լսել են սիրում այլ նաև շաաաաատ խոսել, դուք էլ ձեր սիրելիներին լսեք և հասկացեք: Իսկ ամենակարևորը առաջնորդվեք սիրով և´ ձեր խոսքերում, և´ արարքներում:
Աղբյուրը՝ http://blog.armenianherald.com

Комментариев нет:

Отправить комментарий