12 февр. 2012 г.

Տղամարդու և կնոջ տարբերությունը

Տղամարդու և կնոջ տարբերությունը ցանկացած հարաբերության մեջ է`ընտանիք, աշխատանք, հասարակություն և այլուր: Այստեղ կխոսենք այն մասին, թե ինչ հոգեբանական հատկանիշներով են տղամարդիկ կանանցից այնքան տարբեր: Հետաքրքիր հետազոտության արդյունքում, որ կատարվել է նորածին տղաների և աղջիկների շրջանում, պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների: Իսկ հետազոտությունը այդքան վաղ տարիքի երեխաների շրջանում անցկացնելու պատճառն էլ այն էր, որպեսզի համոզվեն, որ տղամարդու և կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե: 


Ինչպես նկատեցինք, փոքրիկ տղաները հետաքրքրություն ցուցաբերեցին շարժվող իրերի ու առարկաների հանդեպ, իսկ ինչո՞ւ. որովհետև այդ շարժվող առարկաները նա կարող է իր ձեռքը վերցնել, ենթարկեցնել իր կամքին: Այսինքն՝ տղամարդու մեջ ի սկզբանե նստած է «աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր և աշխարհի միջև: Իսկ եթե ավելի պարզ ասենք. «Ահա ես ու իմ ներաշխարհը, իսկ ահա մնացած ամենը` աշխարհը, տիեզերքը, մարդիկ, հասարակությունը, բույսերը, կենդանիները և այլն»: Այսինքն, պետք է եզրակացնել, որ ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն, որպեսզի ինչ-որ մի բան անի, գործի, նվաճի և նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն: Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի պլանի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապես` մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը: 


Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Ինչպես նկատեցինք, հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ աղջիկներին ավելի շատ հետաքրքրում է մարդկանց դեմքը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝ կանանց համար կարևոր են ուրիշ մարդիկ: Այսինքն, կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին: 


Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին, այսինքն՝ ով ինչ և ինչու է անում, ինչու այլ կերպ չի անում, ինչով է ուրախանում, ինչի է ձգտում, իհարկե, կանայք նաև պատրաստ են բավարարել դիմացինի հետաքրքրասիրությունը և պատմել իրենց մասին: Այսինքն, եթե կարճ ձևակերպենք կանացի հոգեբանությունը, կստացվի այսպես. «Ահա ես իմ ներաշխարհով և ահա մեկ ուրիշն իր ներքին ու արտաքին աշխարհով»: Այստեղ նաև մենք տեսնում ենք, որ կինը միշտ պատրաստ է համագործակցության ու փոխզիջման: Օրինակ` գրեթե միշտ կինը կարող է հարմարվել իր սիրած տղամարդու բնավորությանն ու պլաններին: 

Комментариев нет:

Отправить комментарий