13 февр. 2012 г.

ԵՀՈՎԱՅԻ ԻՆՔՆԱԿՈՉ ՎԿԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ

Մարդկային էվոլյուցիայի անհիշելի ժամանակներից սկսած կյանքի անհասկանալի եր­և­ույթ­ները կապվել են ինչ-որ գերբնական երկնային ուժերի հետ և մարդիկ սկսել են երկրպագել տար­բեր առարկաներ, աստվածացնել և պաշտել դրանց: Սկզբում այդ պաշտանմունքի առար­կա են դարձել թուփը, ծառը, քարը` այսինքն այն ամենը ինչ շրջապատել է մարդուն: Այստեղից էլ ծագել է բազմաստվածությունը: Ավելի ուշ այդ բազմաստվածության քաոսը մարդը հա­մա­կար­գել է դասելով որևե մի գերիշխող աստծու որպես այդ քաոսի ղեկավար և կարգավորող: Այնու­հետև գիտության զարգացման և որոշ անհասկանալի բաների բացատրման հե­տև­ան­քով, որոշ աստվածներ սկսել են դուրս թռչել այդ համակարգից, կորցնելով իրենց գերարժեքը, ի­րենց տեղը զիջելով միաստվածության ավելի կատարելագործված տարբերակին:

Դժվար է հաստատելը` Աստծո կամքով է թե ոչ, մարդու բնությունը այնպիսին է, որ նա ան­պայ­մանորեն պիտի դավանի, հավատա, երկրպագի, պաշտի և ինչ-որ բանի նկատմամբ իր հավատով կարգավորի իր միտքն ու վարքը: Ինչ-որ ձևով պետք է բացատրի իրեն ան­հաս­կա­նա­լի բաները և ինչ-որ ձևով արդարացնի այն բաները, որն իրեն դուր չի գալիս` արդարացնի իրեն:
Պարտադիր չէ, որ մարդու հավատի առարկան լինի Աստված: Այդ դերում կարող է հանդես գալ մայրը, ինչ-որ քաղաքական գործիչ, նախախնամությունը, մի հանցավոր կլանի ղեկավար և այլն: Մարդը սկսում է հավատալ և վերագրել նրանց Աստվածային հատկանիշներ` Աս­տվա­ծաց­նելով նրանց խոսքը, վարքը, գործը, որոնք էլ դառնում են նրա մտքի ու գործունեության կարգավորիչները:
Կործանված պետք է համարել այն մարդուն, որն արդեն ոչնչի և ոչ մեկի չի հավատում: Նա հո­գեբանորեն մահացած է, ամբողջովին դեգրադացված և հետևապես սոցիալապես շատ վտան­գավոր, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունի: Կյանքը նրա համար իմաստազրկված է, քա­նի որ չգիտե թե ում և ինչի համար է ապրում:
Մարդկային քաղաքակրթության մեծագույն նվաճումներից մեկն այն է, որ հնա­րա­վո­րու­թյուն է տվել բոլոր ազգերին և ժողովուրդներին դավանել ցանկացած կրոնի, հարել ցանկացած կրո­նական ուսմունքի, միշտ հնարավորություն ունենալ փոխել սեփական կրոնական դա­վա­նան­­քը և դրա համար չհետապնդվել: Քաղաքակրթությունը տրամաբանորեն հասել է դա­վա­նան­քի ազատությանը, այն պատճառով, որ Քրիստոնեությունը, Իսլամը և Բուդդայա­կա­նու­թյու­նը ոչ միայն չէին վտանգում այդ դավանանքն ունեցող ազգերի, ժողովուրդների, պե­տու­թյուն­ների կրոնական հայացքներն ու էթնիկական ամբողջականությունը, այլ ավելի միաս­նա­կան և կուռ են դարձնում էթնոսը, ամրապնդում դրա էթնոստեղծ հիմքերը:
Վերոնշվածը բոլորովին չի վերաբերվում այն աղանդներին, որոնք կրոնի, Աստծո անվան տակ, շահարկելով հայտնի և բոլորի կողմից ընդունված ուսմունքները, այլասերում են ազգը, ժո­ղովրդին` մարդու մեջ ոչնչացնելով ազգայինը, էթնոսի ներկայացուցչին, զրկելով նրան ազ­գա­յին պատկանելությունից և արժանապատվության վեհ զգացումից:
Ավելի պարզ պատկերացնելու համար այս ամենը, փորձենք հասկանալ թե որտեղից նրանք առաջացան: 1870 թ-ին Ալլեհնում (ներկայիս Պիտսբուրգ քաղաքում, ԱՄՆ-ի Փեն­սիլ­վա­նիա նահանգ) Քրիստոսի ուսմունքը քարոզող մի խմբի առաջնորդ Չարլզ Թեյզ Ռասսելին, Հի­սուսը, «հատուկ կապի միջոցով» տեղյակ է պահում, որ եկել է իր գործելու ժամանակը և նրանք սկսում են «ուսումնասիրել» Աստվածաշունչը կապված Քրիստոսի վերադարձի հետ, գտնել «իմաստությունը» և հասարակ ռասսելականներից դառնում Եհովայի վկաներ, դնելով այսօր­վա նրանց գործունեության սկիզբը և հաստատելով Աստծո անունը որպես «Եհովա»:
1870 թ-ից սկսած Ռասսելը սկսում է Աստվածաշնչի իր յուրովի խմբագրությունը, ինչպես իրենք են անվանում «մեկնաբանությունը», (на свой лад): Եվ սկսում են տարածել շուրջ 70 մի­լի­ոն Աստվածաշնչի օրինակներ ու այլ գրականություն շուրջ 160 լեզուներով: Արդեն ավելի ուշ` սկսած 1920 թ-ից, Ռասսելի հետնորդներ Գ.Ռուտեֆորդի, Ն.Հորրի և Ֆ.Ֆրենցի համառ ջան­քերով տպագրվում և աշխարհով մեկ են սփռվում մոտ 9 միլիարդ ամսագրեր, գրքեր, բրո­շյուր­ներ և Աստվածաշունչ աշխարհի շուրջ 200 լեզուներով:
Նրանց հիմնական քարոզչական մոտիվացիան հիմնված է այն գաղաբարի վրա, որ նախ երկ­րից պետք է քավություն ստանան 144000 տղամարդ և կին, որոնք ընտրված են 1-ին դարից առ օրերս, որոնք էլ պետք է դառնան Քրիստոսի համաժառանգորդները երկնային թա­գա­վո­րու­թյունում: Երկրորդը, որ միլլիոնավոր մարդիկ, որոնց մեծամասնությունը հարություն է առ­նելու հանդերձյալ աշխարհից, Հիսուսի տրված փրկագնի դիմաց հասնելու են մարդկային կա­տարելության երկրի վրա, այդ թագավորության ղեկավարման ներքո անմահ կյանքի հույսով:
Նրանց ինքնագնահատականն այսպիսին է` իրենց համարում են մարդկային «հա­վա­տա­րիմ և խելամիտ դաս», որոնք մասնակցում են երկնային թագավորության կայացմանը, և որ մի­այն իրենք են օժտված ոգով, միայն իրենք են ծառաներին սնունդ մատակարարում, որի հա­մար էլ Հիսուսը նրանց կոչել է իր անունով:
Հետաքրքիր է, թե ովքեր են դառնում նման հոգեգողության «զոհերը»: Այդ մասին չկա գի­տա­կան հոգեբանական և ոչ մի լուրջ ուսումնասիրություն, սակայն ըստ տիրող կարծիքների իրենց նորմալ հունից շեղվում են առավելապես այն մարդիկ, ովքեր չունեն կյանքի հստակ նպա­տակներ, խուսափում են սոցիալական պայքարից և ծագած խնդիրների լուծումից, հո­գե­բա­նորեն ընկալունակ են բացասական ազդեցությունների նկատմամբ, իրենց տպավորվող, թու­լակամ և անկայուն բնավորության պատճառով, ինչպես նաև ունեն անլիարժեքության զգա­ցումներ: Կամ թե որոշ դեպքերում և նրանք, ովքեր չեն կարողանում իրականացնել իրենց հե­տաքրքրությունները, բավարարել իրենց պահանջմունքները, ի օգուտ իրենց ծառայեցնել իրենց էներգիան, ակտիվությունը, գիտելիքները, պարապ են, անհետաքրքիր են կազ­մա­կեր­պում իրենց ժամանցը և այլն:
Քննարկելու համար Եհովայի վկաների կողմից հոգեգողության քարոզչության սկզ­բունք­նե­րը, կատարենք հետևյալ փոխաբերությունը` նույնականացնելով քարոզողին - ներշնչողի և քա­րոզվողին - ներշնչվողի հետ: Հետևաբար քարոզը ինքնին կդառնա ներշնչանք, որի իրա­կա­նաց­ման համար անհրաժեշտ պետք է լինի հետևյալ երեք պայմանները` դոմինանտություն, մոտիվացիայի ստեղծում և տեխնիկայի կիրառում:

ԴՈՄԻՆԱՆՏՈՒԹՅՈՒՆ:
Հարցի լուծումը տրվել է շատ հեշտ, վկայակոչելով Աստ­վա­ծա­շուն­չը, որը հավանաբար ունի 2500 տարուց ավելի պատմություն և ընդունվում է լայն հա­սա­րա­կության կողմից որպես բացարձակ և անառարկելի ճշմարտություն: Այսպիսով քարոզի ժա­մանակ քարոզողը կարծես թե փոքրացնում է իր անձի դերը անվանելով իրեն միայն մի խղճուկ ծառա և վկայակոչելով Աստվածաշունչը սակայն իրականում դառնում է դոմինանտ, քա­նի որ քարոզվողը ենթագիտակցաբար ընկալում է, որ քարոզողը շատ լավ «գիտի» և ներ­կա­յացնում է մի բան, որը հանդիսանում է իր և իր շրջապատի համար բացարձակ և սուրբ ճշմար­տություն: Հետևաբար քարոզվողի տեսանկյունից քարոզողը դառնում է մի ինչ որ «առաք­յալ», որն շուտով տալու է իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ:
Էնտոնի Ռոբբինսը ասում է`. «Հաջողության հասնելու մեջ եր­կու բան կա, որոնք ծառայում են որպես մոտիվացիա` ոգեշնչումը և հուսահատությունը»: Ըստ Նեյրո-Լինգվիստիկ Ծրագրավորման սկզբունքների մոտիվացիայի հարցում որոշիչ դեր է կա­տարում նրա ուղղությունը: Այսպիսով մոտիվացիան ըստ ուղղության լինում է երկու տի­պի` խուսափման և ձգտման: Կախված նրանից թե մարդը իր ներքին ռազմավարության մեջ դրան­ցից որին է առաջնություն տալիս, նա կյանքում իր մոտիվացիան   գերազանցապես ձևա­կեր­պում է այդ ուղղությամբ: Եթե դիտարկենք այս երկու ուղղությունների օգտավետության աս­տիճանը, կտեսնենք, որ ձգտման մոտիվացիան ավելի ուղղված է դեպի նպատակը, իսկ խու­սափմանը` դեպի պրոբլեմի որոշում և լուծում: Ըստ Մարտին Ցվեյգի, մարդիկ, որոնց մոտ գե­րիշխում է մոտիվացիայի խուսափման ուղղությունը, համարյա թե ուշադրություն չեն դարձ­նում այն նպատակի վրա, որին ձգտում են: Նրանք իրենց ուշադրությունը կեն­տրո­նաց­նում են այն բանի վրա, թե ինչ չեն ուզում, այլ ոչ թե այն բանի վրա թե ինչ են ուզում: Այլ կերպ ասած այդ մարդիկ չգիտեն թե ուր են գնում, քանի որ անդադար նայում են թե որտեղից են գնում: Այս ռազմավարությանը հաճախ անվանում են «աղքատի մտածելակերպ»:
Վերադառնալով Եհովայի վկաների քարոզներին, մենք առաջին հերթին տեսնում ենք, որ նրանց քարոզների հիմքում ընկած է Առմագգեդդոնի ժամանակ մահանալուց, տան­ջանք­նե­րից, վերանալուց խուսափելու սկզբունքը: Եթե մենք այդ քարոզների մեջ փնտրենք մո­տի­վա­ցի­այի ձգտման ուղղություն, ապա կտեսնենք, որ դա շատ աղոտ է ուրվագծվում: Նպատակը, որին նրանք ձգտում են հազիվ լսելի է և անհնար է սեփական անձի վրա զգալ այն զգա­ցո­ղու­թյուն­ները որոնք սպասվում են անհասկանալի ապագայում, փոխարենը վառ պատկերավոր են աշխարհի վերջի` Առմագգեդդոնի սարսափազդու պատկերները, որոնք քարոզների մեջ հա­մեմվում են Աստվածաշնչից վկայված և ճարտարախոսությամբ համեմված վառ դրվագ­նե­րով և առաջացնում քարոզվողի մոտ սարսափի զգացողություն: Այսպիսով այդ «վկաների» քա­րոզների և գաղաբարախոսության հիմքում ընկած է Առմագգեդդոնից խուսափումը, և տրա­մաբանորեն այդ խայծը պետք է ուտեն այն անձինք, որոնց ներքին մտային ռազմա­վա­րու­թյան մեջ գերիշխում է մոտիվացիայի խուսափման ուղղությունը: Վերընշվածի վառ օրինակ կա­րող է հանդիսանալ հետևյալ դեպքը` Եհովայի վկաների առաջնորդներից մեկը, Ֆ. Ֆրենցը, այս մոտիվացիան ավելի լավ շահարկելու համար գուշակություն էր կատարել, թե Առմա­գգե­դդո­նը տեղի կունենա 1976 թ-ին: Ի միջի այլոց նշենք, որ այս աղանդին բնորոշ են նմանատիպ գու­շա­կություններ, որոնք հետագայում բնականաբար չեն իրականանում: 1976 թ-ի վերջում Եհո­վայի վկաների բազմահազար բանակը հասկացավ, որ իրենց կուռքի գուշակությունը կեղծ էր, և հազարավոր «վկաներ», որոնք այդ շարքերն էին մտել մոտալուտ «փրկություն» ստա­նա­լու ակնկալիքով և իրենք իրենց մոտիվացիայի հիմքում վառ պատկերացրել էին այդ գու­շա­կու­թյունը, դուրս եկան այդ կազմակերպությունից: Դուրս եկողների ցուցակում էր հենց իր` Ֆ. Ֆրեն­ցի եղբայրը, որն արդեն գտնվում էր վերոհիշյալ 144000 «փրկվողների» շարքերում: Այդ փաս­տից առաջնորդները չվհատվեցին և այդ թափուր տեղի համար հայտարարեցին մրցույթ: Աշխար­հով մեկ բազմաթիվ մարդիկ վաճառելով իրենց ունեցվածքը սկսեցին մասնակցել այդ մրցույթին:
Այսպիսով բավարարվեց ներշնչման ևս մի պայման: Այժմ քննարկենք այն տեխնիկաները, որոնք կիրառվում են: Այս պարագայում էլ աղանդավորները հետ չեն մնում:

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈւՄ:

Դեռևս անհիշելի ժամանակներից փոխաբերությունը հան­դի­սա­նում է մարդկային կոմունիկացիայի անբաժանելի մասը: Պատմությունները, առակները, այ­լա­բա­նությունները և անեկդոտները վաղուց են օգտագործվում ուրույն մտքեր հաղորդելու հա­մար: Փոխաբերությունները (метафоры) հեշտությամբ օգտագործվում են հոգե­թե­րա­պի­ա­յում: Առակների, այլաբանությունների և պատմությունների հորինումը և պատմումը հան­դի­սա­նում է Պոզիտիվ թերապիայի և Էրիկսոնյան հիպնոսի հիմնաքարերից մեկը: Հենց այդպիսի հո­գեթերապևտիկ փոխաբերությունների, այլաբանությունների և առակների ամենահին և շատ էֆֆեկտիվ հավաքածու է հանդիսանում Աստվածաշունչը, որտեղ կան այ­լա­բա­նու­թյուն­ներ կյանքի տարբեր իրավիճակներում պրոբլեմների հանդիպած մարդկանց համար: Եվ վեր­ջա­պես հենց Հիսուսը սովորեցրել է այլաբանություններով, որոնք հոգեբանական առումով, իրեն­ցից ներկայացնում էին այնքան հզոր պատմություններ, որ անցնելով 2000 տարիների բո­վով, այդ պատմությունների հերոսները դարձել են մեր առօրյա բառարանի մի մասը, ինչպես Բա­րի Սամարացին կամ Անառակ որդին: Դարեր շարունակ Աստվածաշնչային այդ այ­լա­բա­նու­թյունները փոխել են մարդու կյանքը դեպի լավը, այն բանի շնորհիվ, որ մարդու սահ­մա­նա­փակ համոզմունքների մեջ կարողացել են իրականացնել դրական տեղաշարժ դեպի բազ­մա­թիվ այլընտրանքներով հեռանկար: Եվ այսպես, ընդհանրացնելով վերոհիշյալը, կարող ենք ա­սել, որ ճիշտ պահին ասված անհրաժեշտ բառերը կարող են տալ բավականին դրական ար­դյունք­ներ:
Ցավոք սրտի, խոսքերը ոչ միայն հզորացնում են մեզ, այլ նաև հաճախ մոլորեցնում և սահ­մա­նափակում մեր հնարավորությունները: Ոչ ճիշտ ժամանակին ասված սխալ խոսքերը կա­րող են բավականին չարիք և ցավ պատճառել: Վերոհիշվածը շատ ավելի գեղեցիկ ասել է Զիգ­մունդ Ֆրեյդը. «Խոսքը և մոգությունը ի սկզբանե միասնական են եղել, և մեր օրերում խոսքերի մո­գական ուժի մեծ մասը դեռ չի կորել: Խոսքի օգնությամբ մարդը կարող է նվիրել ընկերոջը գե­րագույն երջանկություն կամ գցել նրան հուսահատության մեջ: Խոսքի օգնությամբ ու­սու­ցի­չը աշակերտին է հաղորդում իր գիտելիքները, խոսքի օգնությանբ հռետորը իր ետևից մի ամ­բողջ լսարան է տանում` կանխորոշելով նրանց դատողությունները և որոշումները: Խոսքերը զգա­ցողություններ են առաջացնում և իրենց ամբողջությամբ հանդիսանում են մի միջոց, որի օգ­նությամբ մենք ազդում ենք մեր մտերիմների վրա»:
Ելնելով վերոնշվածներից կարելի է պատկերացնել, թե ինչքան վտանգավոր կարող է դառ­նալ հզոր խոսքը շահախնդիր մարդկանց բերանում: Եվ այսպես, վերադառնալով Եհովայի վկա­ների քարոզչության տեխնիկային, մենք տեսնում ենք, որ վերցվում են 2000 տարվա փոր­ձու­թյուն անցած և համարյա չաղավաղված այլաբանությունները և խմբագրվում` կրճատելով որոշ մասը և վերցնելով կոնկրետ (ձեռնատու) հատվածներ, որոնք իրենք իրենցով արդեն չու­նեն այն փոխաբերական իմաստը ինչ-որ ի սկզբանե դրված է եղել նրանց մեջ և բառացիորեն գնա­հատելով այդ իմաստը, որոշ դեպքերում նույնիսկ ասոցացնելով քարոզվողի անձի հետ, այդ հատվածը հարմարեցվում է շահախնդիր նպատակների: Այս դեպքում սահմանափակ քա­րոզվողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրեն կարդացվեց մի հատված Աստ­վա­ծա­շըն­չից, սակայն իրականում մատուցվեց մի շահախնդիր մեկնաբանություն, որի միակ նպա­տակն է հոգեգողությունը: Նման ձևերով կատարվում է նաև Աստվածաշնչի հանրածանոթ թե­մա­ների և այլաբանությունների մի շատ հետաքրքիր ռեֆրեյմացիա, որտեղ համամարդկային ըն­դունված պատկերները դրվում են Եհովայի վկաների շահախնդիր շրջանակների մեջ և մա­տուց­վում որպես «թանկ համամարդկային իմաստուն» արժեքներ:
Այսպիսով բավարարվեց ներշնչանքի ևս մի պարտադիր պայման, որի վերաբերյալ Եհո­վայի վկաների կողմից անդադար շահարկվող Աստվածաշնչում /յայտնութիւն. վերջաբան 18-20/ ասված է՝. «Վկայում էմ ես` Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մար­գա­րէ­ու­թէ­ան խօսքերը. եթէ մէկը բան ավելացնի սրա վրայ. Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եօթը պատուհասները. եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մար­գա­րէ­ու­թէ­ան խօսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուբ քա­ղա­քից` ինչպէս որ գրուած է այս գրքում: Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»: Ամեն: Եկ, Տեր Յիսուս Քրիստոս»:
Գրվածը ուզում ենք պատկերավոր դարձնել մի այլաբանությամբ, որտեղ ի տարբերություն Եհովայի վկաների կփորձենք ակնառու կերպով շարադրել պոզիտիվ ռեֆրեյմացիայի մի տար­բերակ այլաբանության ձևով. «Գալիս է մի անգամ Աղվեսը Նապաստակի մոտ և խնդրում բնու­թագիր գրել Ավանակի մասին: Նապաստակը առանց երկար մտածելու գրում է`. «Բութ է և կա­մակոր»:
-        Բայց սա պաշտոնի բարձրացման համար համապատասխան բնութագիր չէ,- հա­կա­ճա­ռում է Աղվեսը:
-        Իսկ ի՞նչ գրել, եթե դա է իրականությունը:
-        Գրեք` կայուն է իր համոզմունքներում և համառ նրանց հասնելու նվաճումների մեջ:»

Եվ կվերջացնենք մտորումները Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման մեջ ընդունված մի փոխա­բերությամբ, որն օգտակար կլինի իմանալ ապագա քարոզվողներին`. «Եթե դուք քայ­լում եք կյանքով փնտրելով պրոբլեմ` կգտնեք պրոբլեմ, իսկ եթե քայլելով կյանքում փնտրում եք ՎԱՐ­ՊԵՏՈւԹՅՈւՆ` կգտնեք ՎԱՐՊԵՏՈւԹՅՈւՆ»:

Комментариев нет:

Отправить комментарий