16 янв. 2012 г.

Թբիլիսիի Հայկական Տաճարներ « 2 »


                           
                    Կամոյանց Սուրբ Գևորգ Եկեղեցի


Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցի
հայկական, 18-րդ դարի եկեղեցի Թբիլիսիի հին հատվածում,
Կառուցվել է Գաբրիել Կամոյանի կողմից: Կառուցման թվականը համարվում է կամ 1727 թ. կամ 1788 թ.: Ոչնչացվեց սովետական իշխանությունների հրամանով 1937-38թթ. ընթացքում Լավրենտի Բերյայի հրամանով քաղաքի այլ հայկական եկեղեցիների հետ միասին:



                                                                     

                                           
Քարափի Սուրբ Գևորգ Եկեղեցի

Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում` Քվեմո ԿալայումԵկեղեցին կառուցվել է 1753 թ, հայ առևտրական Պետրոս Զոհրաբյանի և նրա կնոջ` Լալիտայի կողմից: Իսկ 19-րդ դարում ամբողջովին վերանորոգվել է, և կառուցվել զանգակատուն և գմբեթ, Մինչև 1991 թ. Հայ Առաքելական եկեղեցի էր, իսկ 1991 թ-ին վերածվեց վրացականի:

 Մինչև 1991 թ. Հայ Առաքելական եկեղեցի էր, իսկ 1991 թ-ին վերածվեց վրացականի: 





              Կաթողիկե Սուրբ Սստվածածին Եկեղեց

  Եկեղեցին
 այլևս գոյություն չունի 
 

Եկեղեցին գտնվում է հրապարակում:  


           

            Կուկիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի
                                                     Եկեղեցին այլևս Գոյություն չունի









                    Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք


Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք հայկական վանքային համալիր ԹբիլիսիումՎանքի կառուցման միտքը պատկանել է Մելիք-Աշխարբեկին, ում հայրը Թիֆլիսի էր տեղափոխվել Պարսկաստանից 17-րդ դարում: Սակայն Մելիք-Աշխարբեկ չի հաջողվում կառուցել վանքը, քանի որ նա 1724 թ-ին սպանվում է թուրքերի դեմ մղված ճակատամարտում: Նրա տղան` Նադիր Շահի հնդկական արշավանքի մասնակից Մելիք-աղան որոշում է ավարտին հասցնել իր հոր մտահաղացումը: Շուտով սկսվում է վանքի շինարարությունը: Նա նաև երկու միանձնուհի է հրավիրում Նոր Ջուղայում գտնվող Սուրբ Եկատերինա եկեղեցուց: Շինարարությունն ավարտվում է 1727 թ-ին:




Սակայն Վրաստանի անկախացումից հետո, վանքը վերածվում է վրացականի, որն ուղեկցվում է բազմաթիվ բարբարոսություններով: Դրանցից էր օրինակ վանքի հայկական խաչքարի ջարդումը, հայկական արձանագրությունների ոչնչացումը և այլն: Ներկայումս Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանքը գործում է որպես վրաց ուղղափառ:








Մուղնոյ Սուրբ Գևորգ Եկեղեցի


Մուղնոյ Սուրբ Գևորգ Եկեղեցի13-րդ դարի հայկական եկեղեցի ԹբիլիսիումՎրաստան, որն ամբողջովին վերակառուցվել է 1756 թ-ին:
Մինչև 1980-ական թթ. եկեղեցին գործում էր որպես թանգարան: Սակայն արդեն 1990 թ-ին այն արդեն չէր գործում որպես եկեղեցի և գտնվում էր կիսավեր վիճակում: Եկեղեցու ճաքերը վրաց կառավարությունն օգտագործում էր որպես պատրվակ եկեղեցին քանդելու, այլ ոչ թե վերանորոգելու:




Թբիլիսիի Հայկական Տաճարներ « 1 »

Комментариев нет:

Отправить комментарий