Սուրբ Հրեշտակապետաց վանք
Տանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Նշան եկեղեցի
Սուրբ Նշան եկեղեցի, 18-րդ դարի հայկական եկեղեցի Հին Թբիլիսիում: Կառուցվել է 1703 թ-ից մինչև 1711 թ. և վերանորոգվել 1780 թ.: Այժմ եկեղեցին գտնվում է վատ վիճակում և վերջերս տուժել հրդեհից:
Սուրբ Սարգիս եկեղեցի
Կառուցումը սկսվել է 1737 թ-ին Նորաշենի եկեղեցու եպիսկոպոսապետի` Տեր-Սուքիասի նախաձեռնությամբ: 1795 թ-ին Աղա Մուհամմեդ խանի զորքրեը մտնում են քաղաք և ավերում եկեղեցին: Ռուսական կայսրությունՌուսական կայսրության կազմի մեջ մտնելով սկսվումէ Թիֆլիսի բուռն զարգացումը: 1831 թ-ին Ղրիմից ժամանած Մանվել Կյումուշխանեցին նշանակվում է Սուրբ Սարգսի եպիսկոպոսապետ և սկսում եկեղեցու վերաշինումը: Սուրբ Սարգիսը բարձր էր, ներսից զարդարված որմնանկարներով: Եկեղեցին ոչնչացվել է 1937-38 թթ. Լավրենտի Բերյայի հրամանով այլ 11 հայկական եկեղեցիների հետ միասին: Ոչնչացման ժամանկ երկու աշխատող զոհվեց:
Սուրբ Մինաս եկեղեցի
Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, եւ 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: Եվ 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղը արդեն խոյացել է Երեւանցոց Սուրբ Միասնը:
Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից եւ օգտագործվել է որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել, եւ տեղաբնակներն այնտեղ պահպանել են օգտագործման համար ոչ պետքական իրերը:
Комментариев нет:
Отправить комментарий