Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին
Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին 15-րդ դարի հայկական եկեղեցի է Հին Թբիլիսի։ Հիմնված է 1467 թվականին և վերանորոգված 1650 թվականին։ Եկեղեցին նաև վերանորոգված է 1795, 1808, և 1875 թվականներին։ Վերջին շրջանում այն եղել է վեճի առարկա հայերի և Վրացական Ուղղափառ Եկեղեցու միջև, որը ձգտում է փոխակերպել Նորաշենը վրացական եկեղեցու։Վրացական եկեղեցին ցանկապատել է Նորաշենը բետոնով, ջնջել է գերեզմանաքարերի վրայի հայերեն արձանագրությունները և բերել է վրացական գերեզմանաքարեր Նորաշենի հողերի վրա։
Կարմիր Ավետարան եկեղեցի
Կառուցվել է 1735 թ-ին [2], 1775 թ-ին կամ 1808 թ-ին [1], և վերանորոգվել 19-րդ դարում [2]: Ըստ պաշտոնական տվյալների եկեղեցին ավերվել է 1989 թ-ի ապրիլի 13-ին երկրաշարժի պատճաոռվ [3]: Սակայն ըստ հայկական աղբյուրների եկեղեցին "պայթեցվել է" [1] կամ "ոչնչացվել" [4]: Ունենալով 40 մետր բարձրություն, Կարմիր Ավետարան եկեղեցին Թբիլիսիի հայկական ամենաբարձր եկեղեցին էր:
Ներկայումս եկեղեցին կիսավեր է, իսկ գմբեթը` փլված:
Չուգուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չուգուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին չի նշվում մինչև 1825 թ.: Արդեն 1825 թ. այն ընդգրկված էր Թիֆլիսի հատակագծում և Թիֆլիսի հայոց եկեղեցիների ցուցակում: Սովորաբար եկեղեցու կառուցումը դրվում է 19-րդ դարի սկզբներին: Ամատունիները գալով Նախիջևանից Թիֆլիսի, սկսում են բազմաթիվ եկեղեցիների կառուցմանը Թիֆլիսում: Այդ եկեղեցիներից էր նաև Չուգուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի նախագծողներն էին Երևանցի Պապենի և Յակով Քոչարովի կողմից 1807 թ-ին:
Եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից փակվեց, սակայն ի տարբերություն Թիֆլիսի մնացած 11 եկեղեցիների, չոչնաչացվեց: Վրաստանի անկախության հռչակումից հետո եկեղեցին վերածվեց վրացականի և սկսեց գորխել որպես վրաց ուղղափառ:
Ծիրանավոր
Կառուցվել է 13-րդ դար
Комментариев нет:
Отправить комментарий