27 янв. 2012 г.

Թբիլիսիի Հայկական Տաճարներ « 3 »

Սուրբ Կարապետ եկեղեցի

   
Սուրբ Կարապետ եկեղեցի Կան մի քանի տվյալներ եկեղեցու հիմնադրման մասին: Ըստ Ներսես Աշտարակեցու այն կառուցվել է 1705 թ-ին Բաղդասար Իսահակ Կամազովի կողմից, և հետագայում վերանորոգվել տեղի բնակիչների կողմից: Ըստ այլ տվյալների եկեղեցին կառուցել է Կազազովը 1400թ-ին և հետագայում վերանորոգվել 1790 թ-ին:  Այստեղ է սովորել Նար-Դոսը  Եկեղեցու դռները եղել են հայկական արվեստի եզակի նմուշներ, սակայն հանվել են իշխանությունների կողմից 1995 թ-ին 




                                          Հետագայում եկեղեցին վերածվեց վրացականի:



                     Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայկական եկեղեցի էր Թբիլիսիում: Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերյայի հրամանով այլ 11 հայկական եկեղեցիների հետ միասին:




                     

                            Նոր Էջմիածին եկեղեցի
Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի, կառուցվել է 1809 թ,  Մինչև 2006 թվականը եկեղեցին փլուզման վտանգի տակ էր, սակայն 2006-2010թթ. եկեղեցին վերանորոգվել է: Ներկայումս եկեղեցին գործում է: 





                                    Պաշավանք

Պաշավանք  14-րդ դարի հայկական եկեղեցի էր ԹիֆլիսումԿուր գետի աջ ափին:Կառուցվել է 14-րդ դարում Ումեկ իշխանի թոռների կողմից, ովքեր գաղթել էին Թիֆլիս Կարինից 13-րդ դարում: Այն Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին էր մինչև ոչնչացումը 1930 թ-ին: 1914 թ-ին
 
Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր:


                       Եկեղեցու տեղում է գտնվում այժմ միակ հայկական դպրոցը





Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի13-րդ դարի եկեղեցի ԹբիլիսիումԿառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարիսկզբներին: Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.:


1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին:




Комментариев нет:

Отправить комментарий